Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Գրանցվել է ընդդեմ ԶԼՄ աշխատակիցների 14 բռնության դեպք, որից 11-ը՝ ուժայինների քայլերի հետևանքով

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2024 թվականի երկրորդ եռամսյակը հետհեղափոխական Հայաստանում աննախադեպ էր լրատվամիջոցների աշխատակիցների հանդեպ կիրառված  ֆիզիկական բռնությունների առումով։
Չնայած, որ վերջին տարիներին ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները, որպես կանոն, ուղեկցվել են ոչ միայն ոստիկանության և ցուցարարների միջև ընդհարումներով, այլ նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների բազմաթիվ խախտումներով, սակայն դիտարկվող ժամանակահատվածում դրանք հասել են պիկի։ Մասնավորապես՝ գրանցվել է ընդդեմ լրագրողների և օպերատորների 14 ֆիզիկական բռնության դեպք, որոնց մեծ մասը՝ 11-ը, ուժային կառույցների անհամաչափ գործողությունների արդյունք է։ Արձանագրվել է նաև տարատեսակ այլ ճնշումների՝  վիրավորանքների, սպառնալիքների,  մասնագիտական գործունեության խոչընդոտումների 9 դեպք։ Ավելացել է ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական գործերի հոսքը․ ապրիլ-հունիս ամիսներին ներկայացվել է այդպիսի 17 նոր հայց, իսկ նախորդ եռամսյակում դրանց թիվը 12 էր։ Պետական մարմիններից պաշտոնական տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակը կազմել է 19։

2024թ․երկրորդ եռամսյակը համընկավ ՀՀ Տավուշի մարզից սկիզբ առած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ու դրա հետ կապված բողոքի ակցիաների հետ։ Ավելի ուշ այս շարժումը տեղափոխվեց Երևան։ Թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողների և օպերատորների նկատմամբ բռնությունների, մասնագիտական գործունեության խոչընդոտումների, այլ ճնշումների առնչությամբ ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարություններով՝ պահանջելով իշխանություններից ապահովել ԶԼՄ-ների անխոչընդոտ աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում և պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահող ոստիկաններին։ Որոշ դեպքերում իրավապահ մարմինները արձագանքել են այդ հայտարարություններին։ Մասնավորապես՝ Քննչական կոմիտեն մայիսի 14-ին ԽԱՊԿ-ին ուղղված նամակով հայտնել է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնությունների դեպքերի առթիվ ձեռնարկվում են ապացուցողական, վարույթային այլ գործողություններ՝ քննության օբյեկտիվությունը, համակողմանիությունը և դրա բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։ Իսկ մայիսի 23-ին հաղորդել է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնություններին առնչվող դեպքերի և դրանց քննությունների մասին հանրությանը տեղեկացնելու՝ ԽԱՊԿ-ի և գործընկեր կազմակերպությունների պահանջն ընդունվել է ի գիտություն։ Ավելի ուշ՝ հունիսի 22-ին, նույն ՔԿ-ից ԽԱՊԿ-ն ու գործընկեր կազմակերպությունները ստացել են նամակ, որում նշվում էր, որ հունիսի 13-ի հայտարարությունը կցվել է Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթին։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նույնպես դատապարտել են բողոքի ակցիաների ժամանակ ԶԼՄ-ների աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունները։

Ընդհանուր առմամբ եռամսյակի ընթացքում մի շարք միջազգային կառույցներ իրենց զեկույցներում անդրադարձել Հայաստանում խոսքի ազատության վիճակին։ Այդ փաստաթղթերում նույնպես նշվում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտումների դեպքերի մասին։ Այսպես՝ Freedom House միջազգային կազմակերպությունը ապրիլի 10-ին հրապարակած՝ Nations in Transit 2024 զեկույցում նշել է, որ 2023 թվականին Հայաստանում արձանագրվել է ժողովրդավարության անկման միտում, ներառյալ ժողովրդավարական ինստիտուտներում:

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ապրիլի 23-ին հրապարակված «Մարդու իրավունքներ 2023. Հայաստան» տարեկան զեկույցում էլ շեշտվել է, որ Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են մնալ բևեռացված, այդուհանդերձ՝ անհատ քաղաքացիները և ԶԼՄ-ները օգտվում են խոսքի ազատության իրավունքից, անկաշկանդ քննադատում կառավարությանը։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ապրիլի 24-ին  հրապարակած իր տարեկան զեկույցում մտահոգություն է հայտնել հատկապես 2023թ․ սեպտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ տուժած լրագրողների առնչությամբ։

Որպես լուրջ խնդիր լրատվամիջոցների բևեռացվածությունը նշվում է նաև «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մայիսի 3-ին հրապարակված տարեկան զեկույցում։ Իսկ կարևոր ձեռքբերումներից է ձևավորված բազմակարծության միջավայրը: Սրանով պայմանավորված մամուլի ազատության վարկանիշում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. նախորդ տարի 180 երկրի ցանկում ՀՀ-ն 49-րդն էր, այս տարի՝ 43-րդը։ Սակայն կազմակերպությունը նշել է, որ երկրում ոլորտը կարգավորող իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին:  Այս առումով առավել հրատապ են ԽԱՊԿ-ի և գործընկեր լրագրողական կազմակերպությունների, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի և Արդարադատության նախարարության կողմից տարվող համատեղ աշխատանքները՝ Մեդիա օրնսդրության բարեփոխումների հայեցակարգի մշակման ուղղությամբ։ Այդ գործընթացի տրամաբանությունից է բխում նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը ապրիլի 11-ին ներկայացվել է ՀՀ կառավարություն։ Ավելի ուշ՝ ապրիլի 29-ին, այդ օրինագծի քննարկման համար կայացել են նաև խորհրդարանական լսումներ։

 

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян