Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին, ովքեր մասնակցում են երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին:
Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով հոգևոր հայրերին, ընդգծել է, որ վերապատրաստման դասընթացները լավագույն հնարավորությունն են ընձեռում աղոթական մթնոլորտի մեջ առավել զորացնելու հոգևոր կյանքը, հարստանալու նոր գիտելիքներով ու միմյանց փորձառությամբ։
Ամենայն Հայոց Հայրապետը հորդորել է եկեղեցականներին իրենց հոգևոր ծառայության անդաստանում առավել զորացնել համայնքային կյանքը՝ ամրապնդելով հավատքը, հույսը և սերը մեր ժողովրդի զավակների կյանքում, ինչպես նաև իրականացնել իրենց հոգեխնամ առաքելությունը՝ ի բարօրություն հավատավոր հայորդիների, ի պայծառություն մայր Եկեղեցու և ի շինություն հայրենիքի։
Հանդիպմանը Նորին Սրբությունը պատասխանել է նաև քահանաների հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու կանոնական, ծիսական և հովվական կյանքին։
1
Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»
2
Байрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к России
3
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»
4
Погода в Армении в выходные: снегопад, метель, похолодание
5
Разве дворовая команда сможет победить профессионалов. Аршак Карапетян



