Շուշանիկ Բախշյանն ազատ է արձակվել. նրան դատարանից տարել են շտապօգնության մեքենայով (տեսանյութ)
ВИДЕОծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործի շրջանակներում ձերբակալվել է «Շենգավիթ» ԲԿ բժիշկ Շուշանիկ Բախշյանը: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է ազատ արձակել բժշկուհուն:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել և 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր խոսքով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, 2 օր անց նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաև ծննդկանի նորածին դուստրը:
Նյութի աղբյուրը՝ 1in.am-ի



