Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈԻԼԻՍԻ). Ստեղծվել է Շախմատի միջազգային ֆեդերացիան, սկսվել է մուլտիպլիկացիայի պատմությունը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Շախմատի միջազգային օր, Տորթի միջազգային օր, Կոլումբիա՝ Անկախության օր, Նորվեգիա՝ Թագաժառանգ Հոկան Մագնուսի ծննդյան օր, Հյուսիսային Կիպրոս՝ Ազատության և խաղաղության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1240– օծվել է Գանձասար վանական համալիրը:

1320 –վախճանվել է Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Օշինը (1308– 1320):

1914– ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից հայ զինվոր Հունան Ավետիսյանը, որը մարտի ժամանակ իր մարմնով փակել է հակառակորդի կրակակետը, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում:

1919-Նախիջևանում սկսվել են բախումներ ադրբեջանցիների և հայերի միջև, բայց լեյտենանտ Շվինդը, բանակցելով Կելբալի խան Նախիջևանսկու և հայկական նահանգապետի հետ, կարողացել է եռօրյա զինադադար հաստատել։

1921- ՀՍԽՀ ժողկոմխորհի դեկրետով հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի՝ Երևան, Էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ։ Գավառները բաժանվել են 33 գավառակի։

1928– ծնվել է նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը:

1990-Հայաստանի նոր խորհրդարանը սկսել է իր գործունեությունը և ձեռնամուխ եղել անկախ պետականության ստեղծմանը։

1990-վախճանվել է խորհրդահայ կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովը:

1991-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Շահումյանի Բուզլուխ գյուղի մոտ հայերը վնասել են 3 Ми-24 ուղղաթիռ, որի օդաչուներից մեկը վիրավորվել է:

1991-վախճանվել է Արցախյան ազատամարտի հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը:

2010-Քանաքեռում հիմնանորոգումից հետո հանդիսավորությամբ վերաբացվել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը:

2013-վաղ առավոտից տասնյակ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ շրջել են մայրաքաղաքի կանգառներով՝ կոչ անելով ուղևորներին չվճարել նոր՝ 150 դրամ սակագինը:

2021-վախճանվել է վաստակաշատ ճարտարապետ, Երևան, Մոսկվա, Կուրսկ քաղաքներում բազմաթիվ կառույցների հեղինակ Էդուարդ Թանգյանը:

ԱՇԽԱՐՀ

1402 –Լենկ Թեմուրը ջախջախել է թուրքական սուլթան Բայազիդին Անկարայի ճակատամարտում:

1534 –Քեմբրիջում գրանցվել է աշխարհում առաջին հրատարակությունը:

1804- ծնվել է անգլիացի կենդանաբան, անատոմ և պալեանթոլոգ, դինոզավր բառի հեղինակ Ռիչարդ Օուենը:

1810 – Կոլումբիան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:

1822 –ծնվել է ավստրիացի կենսաբան, գենետիկայի հիմնադիր Գրեգոր Մենդելը:

1873-ծնվել է բրազիլացի օդագնաց, կոնստրուկտոր, օդաչու, ինքնաթիռներ և դիրիժաբլներ նախագծող Ալբերտո ՍանթոսԴյումոնը:

1877 –սկսվել է մուլտիպլիկացիայի պատմությունը:

1917-Կորֆու կղզում սերբերի, խորվաթների և սլովենների ներկայացուցիչները ստորագրել են միացյալ պետություն ստեղծելու հռչակագիրը:

1917 – գրանցվել է «BMW» առևտրային նշանը:

1920 –Լեհաստանի վրա հարձակման ընթացքում Կարմիր բանակը գրավել է Վիլնյուսը:

1924 – Փարիզում ստեղծվել է Շախմատի միջազգային ֆեդերացիան:

1926 –վախճանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ֆելիքս Ձերժինսկին:

1936 –Մոնտրիոյում կնքված պայմանագրով Բոսֆոր և Դարդանել նեղուցները տրվել են Թուրքիային:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրեստի ամրոցի աղյուսներին կատարվել է վերջին գրառումը. «Մեռնում են, բայց չեն հանձնվում, ցտեսություն, հայրենի՛ք»:

1944 – Ադոլֆ Հիտլերի դեմ անհաջող մահափորձ է կատարվել:

1953- ԽՍՀՄ-ը վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ:

1960 –աշխարհում առաջին անգամ կառավարության ղեկավար է դարձել կինը. ՇրիԼանկայում Սիրիմավո Բանդարանաիկեն դարձել է վարչապետ:

1969– ամերիկյան «Ապոլլոն 11» տիեզերանավը պատմության մեջ առաջին անգամ իջել է Լուսնի վրա:

1973– վախճանվել է արևել յան մարտարվեստների մեծագույն վարպետներից մեկը՝ կինոդերասան, ռեժիսոր Բրյուս Լին:

1974 –Կիպրոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիան զորք է մտցրել թուրք-կիպրոսցիներով բնակեցված Հյուսիսային Կիպրոս:

1976- կատարվել են Մարս մոլորակի մակերևույթի առաջին հետազոտությունները:

1990-Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի Գերագույն խորհուրդն ընդունել է պետական անկախության հռչակագիր և մայրաքաղաք Օրջոնիկիձեն վերանվանել է Վլադիկավկազ:

1993 –Լիտվայում շրջանառության մեջ է դրվել սեփական դրամը՝ լիտը:

2005 –Կանադայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունները թույլատրելու մասին օրենքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»