Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ. ԿԳՄՍՆ

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է մի շարք կրթական և մշակութային հաստատություններ:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն այցի ընթացքում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառումը կրթական գործընթացում հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը։

ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների իրականացրած աշխատանքները, անդրադարձել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ մշակված «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը /MHPSS/ կրթության ոլորտում» ոլորտային ուղեցույցին՝ կարևորելով համակարգային մոտեցման ապահովումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների՝ կրթության մեջ ներառման գործում: Նա խոսել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների հետ աշխատող ուսուցիչների և մասնագետների կարիքների գնահատման, դրա արդյունքներով ՀՄԿ-ի կողմից մշակված դասընթացի մոդուլով իրականացված վերապատրաստումների, մշտադիտարկումների, ինչպես նաև 2024 թ․ սեպտեմբերից նախատեսվող աշխատանքների մասին։

Ստեֆանիա Ջաննինին շնորհակալություն է հայտնել իրականացված աշխատանքների համար՝ կարևորելով Հայաստանում տեղի ունեցող կրթական գործընթացների արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը  վստահություն է հայտնել, որ կողմերի միջև համագործակցությունը կլինի շարունակական՝ կարևորելով իրականացվող ծրագրի արդյունավետությունը և՛ պետական, և՛ միջպետական մակարդակում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է նաև Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ, ծանոթացել ուսումնական հաստատության գործունեությանը, իրականացվող կրթական ծրագրերին: Կողմերը քննարկել են համատեղ ծրագրեր իրականացնելու, նոր գաղափարների աջակցելու հնարավորությունները:

Հաջորդ այցը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան էր: Տնօրեն Արա Խզմալյանի հետ  հյուրերը շրջայց են կատարել թանգարանի սրահներում, ծանոթացել «1 տարվա հավերժություն. Մատենադարանի ձեռքբերումները» ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին,  մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև այցելել ձեռագրապահոց, հին ձեռագրերի վերականգնման բաժին, նորաստեղծ կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիա։

Շրջայցին հաջորդած առանձնազրույցի ընթացքում Արա Խզմալյանը կարևորել է միջազգային կառույցի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարը, մշակութային ժառանգության պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգործուն ջանքերը։

Աշխատանքային հաջորդ կանգառը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն էր: Պատվիրակությանը ներկայացվել են կենտրոնի գործունեությունը, ուղղությունները, ուսուցման փուլերը: Նշվել է, որ նախատեսվում է Թումո կենտրոններ բացել նաև Լոս Անջելես և Բեյրութ քաղաքներում:

Պատվիրակությունն այցելել է նաև Փարաջանովի թանգարան, ծանոթացել մեծ  արվեստագետի ժառանգությանը: Նշենք, որ  անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-2025 թվականների օրացույցում: Այդ  շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում այս տարվա գարնանը կազմակերպվել են լուսանկարչական ցուցահանդես և «Կինոյի տաճար» ինստալյացիան:

Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»