Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Մեր զբոսաշրջային արդյունքը, համեմատած երկու-երեք տարի առաջվա՝ մինչև «կովիդի» շրջանի հետ, առնվազն հիսուն տոկոսով թանկացել է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը բոլոր ժամանակներում էլ հետաքրքիր երկիր է եղել զբոսաշրջիկների համար: Պատմամշակութային կոթողներ, հնադարյա մշակույթ, համեղ ուտելիք, ապահովության զգացողություն, հյուրասեր մարդիկ: Օրերս զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալներից, սակայն, պարզ դարձավ, որ ունենք զբոսաշրջային այցերի թվի նվազում. 2024 թ.-ի հունիսի դրությամբ Հայաստան է այցելել 180 718 զբոսաշրջիկ, մինչդեռ 2023 թ. հունիսին այդ թիվը կազմել է 199 159։ 2024 թ. հունվար-հունիս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41 տոկոս), Վրաստանից (13 տոկոս) և Իրանից (7 տոկոս): Ստացվում է, որ ունենք զբոսաշրջիկների թվի կրճատում: «Մինչև վիճակագրական պաշտոնական տվյալների հրապարակումը, նաև փորձագիտական գնահատականներով՝ ունենք նվազում: Առաջին եռամսյակում արդեն իսկ ունեինք 3-ից 3,5 տոկոս նվազում, կիսամյակի տվյալով՝ մոտավորապես 5 տոկոս, հնարավոր է մի փոքր ավելի նվազում ունենանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով, գործոնները մի քանիսն են: «Բայց ավելի շատ պայմանավորված է նրանով, որ մեզ մոտ իրեն զգալ է տալիս գների անհարկի բարձրացումը: Մեզ մոտ, ընդհանուր առմամբ, մոտ տասը տոկոս գնաճ կար: Այդ գնաճը կար աշխարհում էլ, մեզ մոտ էլ, ընդհանուր տնտեսության մեջ էլ: Դրան գումարվեց արտարժույթի նկատմամբ հայկական դրամի արժևորումը շուրջ 30 տոկոսի չափով: 10 տոկոս էլ այդ գնաճը կար: Նախորդ տարիներին ունեինք աճ, ճիշտ է, չնայած չէինք հասնում 2019 թ.-ի ցուցանիշին, բայց ամեն տարի կրկնակիից ավելի աճ էր լինում: 2023 թ.-ն իր ցուցանիշներով գերազանցեց 2019 թ.-ը: Դրանից ոգևորված՝ սկսեցին տարբեր ծառայությունների գներ թանկացնել: Սա և՛ պետական, և՛ մասնավոր սեկտորներին է վերաբերում՝ թանգարաններ, ճոպանուղի և այլն: Մտածեցին՝ թանկացնենք, միանգամից հարստանանք: Մասնավոր հատվածում՝ հատկապես հանրային սննդի ոլորտում թանկացումներ եղան, տրանսպորտային ծառայությունների գներն են բարձրացել:

Մեր զբոսաշրջային արդյունքը, համեմատած երկու-երեք տարի առաջվա՝ մինչև «կովիդի» շրջանի հետ, առնվազն հիսուն տոկոսով թանկացել է, եթե ոչ ավելի: Նախորդ երկու տարվա ընթացքում սրա բացասական ազդեցությունը չէր երևում, որովհետև զբոսաշրջիկները գալիս էին, գներից տեղյակ չէին և տեղում «հանդիպում» էին անընդհատ աճող գների: Սա իրեն սկսել է զգացնել, և, ինչպես տեսնում ենք, տարվա առաջին կիսամյակում ոչ թե աճ չունենք, այլ ունենք հինգ տոկոսի նվազում: 2021 թ.-ին 2020 թ.-ի նկատմամբ՝ 2,4 անգամ, 2022 թ.-ը 2021-ի նկատմամբ՝ ավելի քան 2 անգամ, 2023 թ.-ը 2022 թ.-ի նկատմամբ մոտավորապես 40 տոկոսի աճ ունեցանք՝ գերազանցելով 2019 թ.-ի ցուցանիշը»,-նշում է մեր զրուցակիցը: Ապրեսյանն ընդգծում է՝ այսօր ևս մեկ կարևոր խնդրի ենք բախվում: «Նոր Հարկային օրենսգրքում փոփոխություններ են եղել, և կրկնապատկվելու են շրջանառության հարկի դրույքաչափերը, սա ազդելու է, օրինակ՝ այս հարկով հարկվող փոքր հյուրանոցների գների վրա: Տրանսպորտային ծառայությունների պարագայում նույնպես դրույքաչափերը մեծացել են: Սրանք նորից կհանգեցնեն թանկացման: Եթե այսպես շարունակենք, խնդիրներ կունենանք համաշխարհային շուկայում մեր դիրքերը պահպանելու հետ կապված:Սրա մասին պետք է շատ լուրջ մտածել, պետք է և՛ պետական, և՛ մասնավոր հատվածում խնդիրներին լուծումներ գտնել»,-հավելում է նա:

Ընդգծում է՝ իրենք մի նախագիծ են առաջարկել, որն իր հերթին ինչ-որ չափով կնպաստի գների աճի մեղմմանը: «Սա շատ կարևոր նախագիծ է, այն և՛ մեր մրցունակության, և՛ կազմակերպված տուրիզմի հարցն է լուծում, որը շատ կարևոր է և մեր տեղեկատվական, մշակութային անվտանգության, ընդհանրապես համաշխարհային շուկայում Հայաստանի մրցունակության հարցերն է լուծում, նաև հարկային բազայի ընդլայնման, տնտեսական աճի խթանման և այլն: Խոսքը ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ կիրառելու մասին է: Այս նախագիծն արդեն շրջանառվում է: Շնորհակալ ենք էկոնոմիկայի նախարարությանը, կառավարությանը, որ ականջալուր եղան, նախագիծը դեռ շրջանառության մեջ է: Հուսանք՝ կառավարությունը դրան հավանություն կտա, կներկայացնի Ազգային ժողով, և այն կընդունվի: Սա, մի շարք կարևոր խնդիրներ լուծելուց բացի, կարծես թե, որոշակի չափով կնպաստի նաև մեր բարձրաձայնած խնդրի լուծմանը»,-ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը:

Հանգստի մեկնելու ժամանակ մեր քաղաքացիները շարունակում են նախապատվությունը տալ հարևան Վրաստանին, վերջին տարիներին նախընտրելի ուղղություններից է դարձել նաև Եգիպտոսը: Այս դեպքում ևս գործ ունե՞նք բարձր գների հետ: Ապրեսյանն ասում է՝ այս կարծիքի հետ մշտապես համաձայն չի եղել: «Մեզ մոտ ներքին տուրիզմը դեռ չի նվազել, դրա վիճակը վատ չէ: Արտագնա տուրիզմի պարագայում պետք է ասել, որ մարդիկ ցանկանում են արտերկիր մեկնել, նոր վայրերում լինել, դա ներքին տուրիզմի հաշվին չէ: Ծով չունենք, մինչդեռ մարդիկ ուզում են ծով գնալ, շրջագայել, ինչպես ասում են, մեկ կյանք են ապրում: Դրանում որևէ արտասովոր կամ վատ բան պետք չէ տեսնել»,-նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանում վերջին տարիներին տարաբնույթ փառատոններ են անցկացվում, որոնք յուրօրինակ գրավչություն են հաղորդում մեր երկրին, զբոսաշրջիկներին ևս անտարբեր չեն թողնում: Զուգահեռ ունենք, օրինակ՝ վանական համալիրներ, մշակութային կոթողներ, նույնիսկ մեզ՝ Հայաստանի քաղաքացիների համար չբացահայտված վայրեր: Ընդ որում՝ դրանք այցելելու համար պետք է բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել՝ ճանապարհների անբարեկարգ լինելուց մինչև տեղանքի չիմացություն և այլն: Եվ պատահական չէ, որ երբեմն մեր երկրում գտնվող այս կամ այն կառույցի գոյությունն անակնկալ է անգամ մեզ համար: Ենթակառուցվածքները շարունակո՞ւմ են խնդիր մնալ:

«Միշտ ունեցել ենք ենթակառուցվածքների զարգացման խնդիր, դրանք զարգացել են, բայց նաև շարունակել ենք այդ խնդիրն ունենալ: Բնական է, այդպես էլ պետք է լինի: Պահանջարկը մեծանում է, զարգացում կա, իսկ պահանջարկը բավարարելու համար պետք է առաջարկը ձևավորենք, իսկ դա առանց ենթակառուցվածքների ընդլայնման, զարգացման հնարավոր չի լինում: Համեմատության կարգով եթե նայենք, տեսնում ենք, որ և՛ ճանապարհները, և՛ հյուրանոցային տնտեսությունը, և՛ ժամանցի վայրերը, և՛ մյուս ենթակառուցվածքներն աստիճանաբար զարգանում են, բայց դրա կարիքն էլ ավելի ունենք: Ձեր նշած վայրեր տանող, նաև համայնքային նշանակության ճանապարհները շարունակում են խնդիր մնալ: Տրանսպորտային ենթակառուցվածքի խնդիր ունենք, հատկապես Երևանից դեպի մարզեր, տրանսպորտային համակարգը կատարելագործելու խնդիր պետք է դնենք մեր առջև:

Ի՞նչ վատ կլինի, որ մետրոյի կայարան կամ երկաթգիծ լինի օդանավակայան հասնելու համար, նման բազմաթիվ հարցեր կան: Շատ կարևոր է Երևանը մարզերին կապող, միջմարզային տրանսպորտային համակարգի զարգացումը, որ կարողանանք զբոսաշրջության ապակենտրոնացումն ապահովել և մարզերը, գյուղական համայնքներն աշխուժացնել: Նոր վայրեր բացահայտելու հարցում բավականին ակտիվ են նաև տուրիստական գործակալությունները, բավականին ստեղծագործ են, և լավ կլինի, որ մեր քաղաքացիները դա գնահատեն և օգտվեն նրանց ծառայություններից: Թյուր կարծիք կա, որ եթե գործակալության միջոցով ես ինչ-որ վայր այցելում, ավելի թանկ է լինում արժեքը, բայց այդպես չէ: Ճիշտ աշխատող զբոսաշրջային օպերատորները, գործակալություններն այնպես են անում, որ քաղաքացին իրենց միջոցով կամ էլ միայնակ այդ վայրեր այցելելու պարագայում գնային առումով գրեթե նույն ծախսն է կատարում»,-եզրափակում է Մեխակ Ապրեսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт