Ինչո՞ւ է ականջի հիգիենիկ չոփիկների օգտագործումը միայն վնաս բերում (ֆոտո)
ФОТО
Blog.1in.am-ը գրում է.
Շատերն են օգտագործում ականջի մաքրման համար բամբակե չոփիկներ, չնայած, բժիշկները պնդում են, որ այդ միջոցը միայն վնաս է հասցնում: Բացի դա, եթե դուք ուշադրություն դարձնեք դրանց տուփի վրա, կտեսնեք նախազգուշացում այն մասին, որ խորհուրդ չի տրվում դրանցով ականջները մաքրել: Բայց ինչո՞ւ են մարդիկ շարունակում մնալ այս մոլորության զոհը:
Ո՞վ է հորինել բամբակե փայտիկները
Այս միջոցը հորինել է ազգությամբ լեհ Լեո Գերստենզանգը, ով ապրում էր Ամերիկայում: Համաձայն լեգենդի, նա մի օր հետևել է, թե ինչպես է կինն ատամի չոփիկի ծայրին փաթաթած բամբակի օգնությամբ մաքրում երեխայի ականջները: Դրանից հետո նրա մոտ ծագել է ականջի չոփիկի միտքը:
1923 թվականին նա աշխարհին է ներկայացրել Baby Gays Q-tips-ը՝ աշխարհում ամենաառջին հիգիենիկ ականջի չոփիկները: Ի տարբերություն մեզ ծանոթ տարբերակի՝ դրանց հիմքը փայտից էր, իսկ գլխիկը միայն մեկ կողմից էր:
Ի՞նչ են ասում արտադրողները
Երբ առաջին անգամ հայտնվեցին ականջի չոփիկները, տուփերի վրա, տասնյակ կիրառման եղանակների շարքում նշված էր նաև ականջի խնամքը: Այդ եղանակի վտանգավոր լինելու մասին ոչինչ նշված չի եղել:
Միայն 70-ական թվականներին նախազգուշացնող գրություններ հայտնվեցին: Գրված էր այն վտանգի մասին, որ այն կարող է ընկնել ականջի ուղու մեջ:
Ժամանակակից տուփերի վրա նախազգուշացումները վերածվեցին խիստ արգելքի:
Q-tips-ի պաշտոնական կայքում չկա ոչ մի հիշատակում այն բանի մասին, որ բամբակե չոփիկները կարելի է օգտագործել ականջի հիգիենայի համար: Դրանով կարելի է մաքրել ստեղնաշարը, ուղղել դիմահարդարումը, ինչպես նաև կատարել հիգիենիկ գործողություններ երեխաների կամ կենդանիների հետ: Ոչ մի խոսք ականջների մասին:
Ինչո՞ւ ենք մենք այնուամենայնիվ օգտագործում կանաջի չոփիկներ
Կան մի քանի պատճառներ.
1 Արտադրողները, չնայած չեն գրում տուփերի վրա, որ դրանք ականջի համար են նախատեսած, բայց այդ մասին ասվում է գովազգներում:
2 Շատերը հաճույք են ստանում մաքրման գործընթացից, քանի որ ականջի ներսում կան բազմաթիվ նյարդային վերջույթներ:
3 Չոփիկների ազդեցությունից հետո, ականջի ներսը գրգռվում է և սկսում է ավելի ուժեղ քոր գալ, և մարդիկ ստիպված են կինում նորից դինմել դրանց օգնությանը:
Բժիշկների կարծիքը
Մարդը կարծում է, որ ականջները պետք է անպայման մաքրել, քանի որ ականջի ծծումբը կեղտ է, որից պետք է ազատվել: Սա ևս մեկ մոլորություն է:
Ականջի ծծումբը պաշտպանում է ականջն այնպես, ինչպես արցունքը պաշտպանում է աչքերը: Այն կանխում է ականջի նուրբ մաշկի գրգռումը, իրականցնում է բնական բաքրման գործընթաց, և պաշտպանում է վարակներից և մանրէներից:
Ականջի չոփիկով ականջների մաքրելը կարող է վարակների և լսողության կորուստի պատճառ դառնալ:




















































