Ереван, 27.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Իրար հետևից ֆշշացնել չկա». «Դեպի ճամբար»-ի՝ կադրից դուրս մնացած հետաքրքիր դրվագներն ու բեքսթեյջ կադրերը

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Դեպի ճամբար» նախագիծն արդեն 4 տարի հեռուստաէկրաններին է՝ բարձր վարկանիշով ու սիրված դերասանական կազմով: Ստեղծագործական խմբի մոտ ծնվեց գաղափար ստեղծել նաև գեղարվեստական ֆիլմ՝ ավելի ուսուցողական ու նոր դերասանների ներգրավվածությամբ: Ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր, դերասան Գրիգոր Դանիելյանի բնոշմամբ՝ Ֆիլմը կոմեդիայի սիրահարների համար է, երեխաների, ինչպես նաև՝ ընտանեկան դիտման: Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի նկարահանման ընթացքին ու փորձել պարզել այն ամենն, ինչ սովորաբար մնում է կադրի հետևում:

«3 կմ ոտքով բարձրացել ենք սար, անձրևին, արևին դաշտերում ենք մնացել». Ռաֆայել Երանոսյան

Ֆիլմում նկարվելու առաջարկը եղել է ընկերոջս՝ Գրիգոր Դանիելյանի կողմից: Գիտեի, որ ընկերներս տաղանդավոր են ու չեն կարող վատ բան անել: Վստահ էի, որ լավ բան է սպասվում: Անում ենք մի բան, որ և՛ երեխաներն են նայում, և՛ մեծահասակները, շատ ուսուցողական է: Չնայած ինձ ասում են՝ ձեր դեմքը ծռվում է, բայց, ոչինչ, մանկական նախագիծ է, թող երեխաները պատկերացնեն՝ արջ է կամ աղվես: Հետաքրքիր է նկարվել, որովհետև թիմը պրոֆեսիոնալ է:

Անձնակազմը լավն է, դրական մթնոլորտ է, իրար հետևից ֆշշացնել չկա: Մի խոսքով՝ շատ լավ է անցնում, ես էլ իմ մասնագիտությունը շատ եմ սիրում, հաճույքով եմ անում:

Հեռուստադիտողի մոտ տպավորություն է, որ հեշտ է նկարահանվել, բայց իրականում՝ արևին, անձրևին, քամուն, երեկոյան ուշ ժամի, դաշտերում: 3 կմ ոտքով բարձրացել ենք սար, որովհետև ավտոմեքենան չի բարձրանում, անձրև է, թաքնվելու տեղ չկա, լիքը դժվարությունների ու փորձությունների միջով ենք անցնում, որը հեռուստադիտողը չի տեսնում, բայց շահագրգռված աշխատում ենք, որ ստանանք այն, ինչ ուզում ենք:

«Ռեժիսորն ասում է՝ ուզում եմ քեզ սիրուն նկարեմ». Լիլի Էլբակյան

Եվրոպայում հյուրախաղերի էի, երբ զանգահարեցին ու ասացին, որ նոր դերի առաջարկ ունեմ: Երբ վերադարձա, քասթինգի հրավիրեցին, մի քիչ զրուցեցինք ու միանգամից հասկացան,  որ ես պիտի լինեմ: Ես հասկացա, որ ինձ պատկերացնելով էին դերը գրել:

Շատ հետաքրքիր նախագիծ է, ես սերիալին ծանոթ էի, որովհետև երեխաներս նայում են, իսկ այս կերպարը ինձ շատ հոգեհարազատ է: Ինձ նմանություն ունի՝ նկարչուհի է, բարի, երեխաներին սիրում ու պաշտպանում է:

Նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում, մանավանդ՝ ճամբարի տեսարանները: Ծաղկաձորում միասին էինք ապրում, իսկ դա շատ է միացնում բոլորիս: Նաև ստեղծագործական պրոցեսն է շատ հետաքրքիր, թիմն է հետաքրքիր՝ Վաչեն, Սամվելը Թոփալյան, Ռաֆոն՝ իր հումորներով:

Մեր ռեժիսոր Կարեն Ամյանին շատ սիրեցի, շատ կիրթ ու ինտելեգենտ աչք ունի, ասում է՝ «ուզում եմ քեզ սիրուն նկարեմ»: Ինձ համար զարմանալի է, որովհետև ռեժիսորները միշտ ոնց պատահի կադր են վերցնում, իսկ նա ամեն փոքրիկ դետալին ուշադրություն է դարձնում: Պրոֆեսիոնալ թիմ է աշխատում ու շատ հետաքրքիր է աշխատել նրանց հետ: Հուսով եմ լավ ֆիլմ կլինի:

«Պետք է ծնողը չարգելի երեխային դիտել այս ֆիլմը, այլ՝ ստիպի նայել». Կարեն Ամյան

Ֆիլմ, որտեղ կա ասելիք, ուսուցում: Այս ֆիլմով փորձել ենք ասել, որ միասնական լինելու դեպքում կարողանում ես հաղթահարել բոլոր դժվարությունները: Բուն գաղափարն այն է, որ, եթե ճնշում ես ինչ-որ մեկին կամ նա ծաղրի առարկա է, պահ է գալիս, որ ինքը շատ կարևորվում է: Հենց հիմա այդ տեսարանն ենք նկարում:

Արդեն 4 տարի է՝ մենք շատ սիրում ենք այս ֆիլմը, դրա համար մեծացրեցինք ու դարձրեցինք մեծ էկրանի ֆիլմ: Ավելի պատասխանատու ու բարդ է, ամեն ինչ անում ենք, որ լինի լավ կինո:

ֆիլմում մեծ սեր ենք ներդրել, մեզ համար սա ոչ թե կոմերիցիա է, այլ նվիրում, որպեսզի մեր երեխաներին լավ բան ցույց տանք: Ամենակարևորը, որ ոչ թե ծնողն արգելի երեխային նայել այս ֆիլմը, այլ՝ ստիպի նայել:

Մենք ունենք տեսարաններ, որ հանցագործները զենք են պահում երեխաների վրա: Կատակերգության ժանրում թուլատրելի չէ զենք, բայց մեզ մոտ դա շատ ծիծաղելի է ստացվել, ոչ թե վախենալու են այդ դրվագից, այլ՝ ծիծաղելու:

Դրա վրա շատ մանրակրկիտ ենք աշխատել: Ամեն ինչ փորձել ենք ներկայացնել կատագերգական ժանրի մեջ, իրականում մի քիչ չափազանցրել ենք, բայց կատակերգությունը դա սիրում է:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»