Հանգստյան օրերին երկար քնելն օգտակար է
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Գիտնականները հայտնում են, որ հանգստյան օրերին երկար քնելը նվազեցնում է երկրորդ կարգի դիաբետի առաջացման վտանգը, որը կապված է շաբաթվա օրերին քիչ քնելու հետ:
Նրանց անցկացրած փորձարկումներում 19 մարդ է մասնակցել: Մասնակիցները բաժանվել էին երկու խմբի, որոնցից առաջինը չորս գիշեր իրար հետևից 8.5 ժամ էին քնում, իսկ մյուս խումբը ընդամենը 4.5 ժամ: Դրանից հետո երկրորդ խմբին թույլատրվում էր երկու գիշեր 10 ժամ քնել:
Դրանից հետո գիտնականները երկու խմբերի մասնակիցներին ստուգեցին ինսուլինի հանդեպ զգայունության հանդեպ, որը հանդիսանում է դիաբետի առաջացման նախանշաններից:
Փորձը ցույց տվեց, որ քիչ քնող խմբի մոտ դիաբետի առաջացման վտանգը 16%-ով ավելի բարձր էր: Բայց երկու գիշեր երկար քնելուց հետո այդ ցուցանիշները նորից կարգավորվել էին:
Արդյունքում մասնագետները եկան այն եզրակացության, որ հանգստյան օրերին երկար քնելը օգնում է առողջությանը, կանխում դիաբետի առաջացման վտանգը:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



