Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ կապ ունեն Արքիմեդն ու Լեոնարդո դա Վինչին «դոմկրատի» հետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամբարձիչը կամ դոմկրատը (հոլանդական dommekracht բառից) անշարժ կամ շարժական մեխանիզմ է բեռ բարձրացնելու համար։ Այն կարող է լինել շարային, պտուտակային, հիդրավլիկ, սեպային և օդաճնշական: Այդ մեխանիզմի ամենատարածված տարբերակը տեղափոխվող կամ շարժական սարքն է ավտոմեքենան բարձրացնելու համար, որպեսզի փոխվեն անվադողերը կամ իրականացվեն այլ աշխատանքներ: Որպես կանոն, մարդատար ավտոմեքենան ունենում է փոքր ամբարձիչ, որը աշխատում է մարդու մկանային ուժով: Ամբարձիչների գործառույթները սովորաբար շատ պարզեցված են: Մարդկանց մեծամասնությունը, ովքեր որոշակիորեն ծանոթ են այդ սարքին, կարծում են, որ այն լավ է միայն անվադող փոխելու ժամանակ մեքենան բարձրացնելու համար: Բայց իրականում դրա ֆունկցիոնալությունը շատ ավելի լայն է:

Այն օգտագործվում է կամուրջների բացվածքների կառուցման և հարթեցման, երկաթուղային գծերի վերանորոգման և մետաղական մալուխների լարման համար: Բավական դժվար է հետևել այնպիսի օգտակար սարքի ստեղծման պատմությանը, ինչպիսին է ամբարձիչը: Ըստ պատմաբանների, նման սարքեր այս կամ այն ձևով օգտագործվել են դեռևս հնագույն ժամանակներից, սակայն դրանք լայն մասսաներին հայտնի են դարձել միայն ավտոմոբիլային տրանսպորտի զարգացման դարաշրջանում։ Արքիմեդի ամբարձիչն է համարվում ժամանակակից պտուտակավոր ամբարձիչների նախահայրը, թեպետ այդ մեխանիզմի օգնությամբ բարձրացրել են ոչ թե բեռներ, այլ ջուր խորքային հորերից ու ցածրադիր ջրամբարներից։

Այդ սարքը ներսում պտուտակով թեք խողովակ էր։ Այն պտտվում էր ձեռքով կամ քամու անիվով: Երբ պտուտակի շեղբերը պտտվում էին, նրանք ջուր էին վերցնում և աստիճանաբար բարձրացնում այն, իսկ խողովակի վերին ծայրից հեղուկ էր թափվում։ Ամբարձիչի միանգամայն խաղաղ գյուտը հույներն օգտագործել են ռազմական նպատակներով։ Դրա օրինակ է դարպասները բացելու սարքը: Մեխանիզմը գլորվել է դեպի թշնամու ամրոցը և տեղադրվել դարպասի կողքին։ Հետո զինվորները պտտել են պտուտակը, որը սեղմում էր դռները և աստիճանաբար դրանք պոկում պատերից։ Բայց Հռոմեական Կայսրության անկումից հետո շատ գյուտեր են մոռացվել։ Միայն միջնադարում է Լեոնարդո դա Վինչին հորինել ամբարձիչների իր սեփական տարբերակը: Այդ մեխանիզմի միայն գծանկարն է պահպանվել, նկարիչը երբեք կյանքի չի կոչել իր գաղափարը:

Գծապատկերում ցուցադրված սարքը շատ նման է կոր բռնակով և կարճեցված հիմքով ժամանակակից ամբարձիչի: Սակայն վարորդները Լեոնարդո դա Վինչիին չեն պարտական ամբարձիչների ժամանակակից մոդելների համար։ Գյուտի հեղինակը համարվում է ամերիկացի Ֆիլիպ Ջոն Հարրան։ Նա աշխատել է որպես ֆիզիկայի ուսուցիչ, հետաքրքրվել է անցյալ դարաշրջանների նվաճումներով և որոշել կատարելագործել դրանցից մեկը՝ 1895 թվականին նախագծելով ամբարձիչ։ Սարքը վաճառելու համար, որը կոչվում էր Handyman կամ Sheepherders Jack («ոչխարաբույծների ամբարձիչ»), Ջոնը թողնում է դպրոցը և ստեղծում իր սեփական ընկերությունը։ Բայց Ջոն Հարրային հաջողվում է վաճառել իր առաջին ամբարձիչը միայն 1905 թվականին։

Եվ այն գնել էր ոչ թե որևէ ֆերմեր, որոնց համար ստեղծվել էր սարքը, այլ ավտովարորդը։ Այդ ժամանակից ի վեր նման սարքերի պահանջարկը անշեղորեն աճել է: Առաջին հիդրավլիկ ամբարձիչը հայտնագործվել է միայն 1925 թվականին։ Գյուտի հեղինակը Փիթեր Լունաթին է։ Այդ գաղափարը նրա գլխում ծագել է վարսավիրանոցում, ուր նա տարել էր իր որդուն: Երեխային նստեցնելով աթոռի վրա՝ վարսավիրը նրան բարձրացրել էր ցանկալի բարձրության՝ օգտագործելով ոտքով աշխատող պարզ հիդրավլիկ սարք։ Հետո մեկ տարվա ընթացքում այդ ուշադիր ամերիկացին նախագծել էր հիդրավլիկ պլատֆորմով մեքենայի ամբարձիչ, որը աշխատում էր ձեռքի պոմպով: Սարքը բավականին տպավորիչ չափեր ուներ, ուստի սկզբում այն օգտագործվում էր միայն ավտովերանորոգման կետերում։ Այն միայն հետո կատարելագործվեց և դարձավ հայտնի ու պահանջված: Նշենք, որ շատ ժամանակակից բարձրացնող մեխանիզմներ ստեղծված են նույն սկզբունքով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»