Գերմանիան շահագրգռված է միջսիրիական բանակցությունների շուտափույթ վերսկսման հարցում. Մերկել
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիան շահագրգռված է, որպեսզի սիրիական հակամարտության կարգավորման բանակցությունները սկսվեն որքան հնարավոր է շուտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք ունենք ընդհանուր շահագրգռվածություն, որպեսզի այդ բանակցությունները կրկին սկսվեն որքան հնարավոր է շուտ»,- ասել է Մերկելը` Բեռլինում կայացած գերամանա-թուրքական միջկառավարական խորհրդակցություններից հետո` լրագրողների հետ զրույցում:
Ակնկալվում է, որ միջսիրիական բանակցությունները կսկսվեն հունվարի 25-ին Ժնևում: Հունվարի 22-ին ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ հնարավոր է բանակցությունների ամսաթիվը փոխվի` «գործնական պատճառներից ելնելով»:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



