Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու
ОБЩЕСТВО«Ավելի բարձր, ավելի արագ, ավելի դիպուկ». այս կարգախոսի ներքո կայացավ Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավի եզրափակիչ միջոցառումը: Յունիբանկի 12 Visa քարտապաններ արշավի եզրափակիչ փուլում հաղթահարեցին տարբեր մարզական փորձություններ: Ամենաբարձր միավորներ հավաքած երկու մասնակիցները ստացան արշավի գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը և փակման հանդիսավոր արարողությանը դիտելու համար:
Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավը մեկնարկել էր 2024 թվականի մարտին: Յուրաքանչյուր ամիս բանկի քարտապանները հնարավորություն ունեցան շահելու օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական դիզայնով Visa քարտեր և դրամական մրցանակներ: Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեին 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ:
«Շատ գոհ եմ Յունիբանկից: Ամենալավագույն բանկերից մեկն է Հայաստանում՝ իր առաջարկներով, սպասարկման որակով։ Շատ քչերին է հաջողվում մեկնել օլիմպիական խաղերին՝ որպես երկրպագու։ Իմ կարծիքով սա լավագույն նվերներից մեկն է, կնոջս հետ սիրով կմեկնենք Փարիզ», - նշեց արշավի առաջին հաղթող Դավիթ Թովմասյանը:
Օլիմպիական խաղերը հենց Փարիզում դիտելու հնարավորություն ստացավ նաև Նարեկ Երիցյանը։ «Մոտ 4 տարի է Յունիբանկի հաճախորդ եմ: Հաճելի անակնկալ էր: Ես միշտ ուրախացել եմ մեր հայ մարզիկների հաղթանակներով, ու հիանալի կլինի նրանց կողքին լինել Փարիզում և կիսել այդ ուրախությունը», - նշեց արշավի երկրորդ հաղթող Նարեկ Երիցյանը:
Արշավի հաղթողներին ուղեգրերը հանձնեցին Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները՝ ըմբիշ Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
5
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»



