Ереван, 27.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Պետք է օտար լեզվով կարողանաս հուզել, հուզվել, կատակը հասցնել տեղ». Հովհաննես Բաբախանյանը՝ ԱՄՆ-ում ունեցած բարդ փուլի, մեծ կարոտի, ընտանիքի և նոր նախագծերի մասին

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Միացյալ նահանգներում ապրելու ու ստեղծագործելու, անցած դժվար ճանապարհի, դրսում հայտնի դեմքերի հետ համագործակցության, նոր ֆիլմերի ու ներկայացումների, հայրենիքի անհաղթահարելի կարոտի և ընտանքի մասին Tert.am Life -ը զրուցել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի հետ:

-Արդեն մի քանի տարի է ապրում և ստեղծագործում եք Միացյալ Նահանգներում, բավական ակտիվ գործունեություն եք ծավալում, ներկա փուլում ի՞նչ զբաղվածություն ունեք, նոր ֆիլմերի ու ներկայացումների մասին պատմեք:

 - Այս ընթացքում զբաղված էի 4 տարբեր նախագծերում, 3-ը գրեթե ավարտված են, 4-րդը դեռ ընթացքի մեջ է: Հունիսի 23-ին կլինի փակման երեկոն: 2-ը թատերական ներկայացումներ են, մեկը ամերիկյան, մյուսը՝ հայկական:

Բեվերլի Հիլսի «Թատրոն 40»-ում բեմադրվել է «Հնարամիտների ակումբը» ներկայացումը, ռեժիսորն է Մելանի Մաք-Քուին, խաղում են հայտնի դերասաններ:

Այս թատրոնից ես ստացել եմ առաջարկ խաղալու գլխավոր հերոսներից մեկին, շատ հետաքրքիր կատակերգություն է: Փորձերը տևեցին մոտավորապես 1 ու կես ամիս, մայիսին կայացավ պրեմիերան և 1 ամիս է խաղում եմ այս ներկայացման մեջ:

Անդրադառնալով մյուս 3 ստեղծագործություններին, ասեմ, որ հայկական համայնքում խաղացի Հայկ Նահապետ, շատ լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից:

Մյուս 2-ը ֆիլմեր են, մեկը՝ «Իմ Ֆիլմը Պոլ Դենոի մասնակցությամբ», ռեժիսոր՝ Ջոե Բարտոնե: Կատակերգություն է, որտեղ խաղում եմ յոգայի մասնագետ: Շատ ծանրաբեռնված 25 օր աշխատեցի այդ ֆիլմի վրա:

Եվ ամենակարևոր նախագիծն ինձ համար, որը նաև կյանքի փոփոխություն էր՝ «Հիսուս Նազովրեցին» էր, որը նկարում է ավստրալացի ռեժիսոր Ջոնաթան Վիլյամսը, Ավստրալիա- Հոլիվուդ համատեղ համագործակցություն է, որտեղ խաղում եմ Հիսուս Քրիստոսի դերը:

Ֆիլմը անգլերեն լեզվով է, շատ ծավալուն աշխատանք է: Կդժվարանամ ասել, թե երբ պատրաստ կլինի:

Քանի որ այս 4 նախագծերում ես համարյա չէի քնում, գալիս էի շատ ուշ և գնում էի առավոտյան շատ շուտ, Էլեմենտար չկարողանալ աչքերը փակել և հանգստանալ գոնե 6 ժամ, դա սկսեց նեգատիվ արդյունք տալ, ու սկսեցի շատ խեղճանալ: Բայց հաղթահարեցի այդ փուլը:

 -Թեև, դուք Հաայստանում սիրված ու ճանաչված, կայացած արտիստ էիք, երբ մեկնեցիք Միացյալ Նահանգներ, բայց հարցը՝ կստացվի դրսում հաջողել, թե կձախողեք, միևնույն է՝ մտահոգիչ էր: Հիմա արդեն տարբեր երկրներից հայտնի ու սիրված արտիստների հետ եք համագործակցում, բազում առաջարկներ եք ստանում: Բայց, կուզեմ խոսենք նաև բարդ փուլի մասին, որը հաղթահարեցիք մինչ այս պահը:

 -Բնականաբար առաջին լուրջ դժվարությունը լեզվի և այլ մշակույթի Ինտեգրման փուլն էր: Սկսզբում դժվար էի պատկերացնում, բայց հետո հասկացա, որ արվեստը համամարդկային լեզվով է:

Կարևորը խաղն է, զգացմունքներն են և էմոցիան, որ տեղ հասնի: Այդտեղ ապացուցվում է քո հնարավորությունները, պետք է օտար լեզվով կարողանաս հուզել, հուզվել, կատակը հասցնել տեղ: Տարիների աշխատանք է: Հեշտ չէ, բայց հաղթահարելի է: Պետք է շատ աշխատել, իսկ դրա համար պետք է խթան և նպատակ:

Առաջ շարժվելու համար պետք է շատ սիրել այն գործը, որով զբաղվում ես: Սա է գաղտնիքը: Ամենի հիմքում սերն է: Ես գտնում եմ, որ որպես մարդ կայացել եմ բեմում, հանդիսատեսի հետ, նրա օգնությամբ եմ դարձել ինքնավստահ, ծափերն են ինձ հղկել:

Քանի որ եկած օրվանից պարապ օրեր չեմ ունեցել, չեմ հասցրել դեպրեսիայի մեջ ընկնել: Ես չգիտեմ ինչ կանեի առանց թատրոն, կամ առանց կինո: Փառք Աստծո, այդ դատարկությունը չունեցա:

 -Հայրենիքի, Ձեր սիրելի դրամատիկական թատրոնի և հարազատների կարոտը ինչպե՞ս եք հաղթահարում:

-Կարոտը հաղթահարում եմ հայրենիք գալով: Հայաստան գալու համար պետք է ժամանակ, ֆինանսական հնարավորություն՝ տոմսեր գնելու համար: Դա մեծ բարդույթների հետ կապված չէ:

Իմ կարգավիճակն այնպիսին է, որ ես ցանկացած պահի կարող եմ գալ Հայաստան և գնալ, ու այդպես էլ անում եմ: Ինչ վերաբերում է Դրամատիկական թատրոնին և իմ ընկերներին, որքան էլ գալիս, շփվում եմ, դա անհաղթահարելի կարոտ է: Ես նույնիսկ այդտեղ էլ, որ օրը ներկայացում չունեի՝ կարոտում էի դրամատիկի բեմին: Ես գրեթե 30 տարի աշխատել եմ այդ թատրոնում, այդքան տարի ապրել եմ այդ ամենի մեջ, կատակ չէ: Կարոտը շատ մեծ է:

 - Ձեր ընտանիքի մասին էլ պատմեք: ինչո՞վ են զբաղվում Ձեր կինը՝ դերասանուհի Մարի Մսրյանը, երեխաները: Գիտեմ  նաև, որ ընտանիքում համալրում է եղել,  թոռնիկ եք ունեցել:

 -Ընտանիքը մարդու ամենաամուր պատն է: Իմ դեպքում իմ ընտանիքն Աստծո կողմից տրված ինձ ամենամեծ նվերն է, ամենաամուր հենարանը: Մարին իմ կյանքի իմաստն է: Թե՛ մարդկային տեսակը, թե՛ կնոջ, թե՛ որպես իմ երեխաների մայր, մարդ առանց որի չեմ պատկերացնում իմ կյանքը: Որպես դերասանուհի ինչպես այդտեղ էր յուրահատուկ իր տեսակով, այնպես էլ այստեղ է: Շուտով համատեղ բեմում էլ կլինենք գեղեցիկ ներկայացումով:

Որդիս՝ Գոռը աշխատում է որպես դերասան, նաև մտածում է 2-րդ մասնագիտության մասին, բայց այս պահին չեմ ուզում չակերտները բացել: Էլլան ավարտեց 2-րդ համալսարանը, Հարվորդի համալսարանի ասպիրանտուրան՝ որպես հոգեբան: Նա նաև նկարահանվում է ֆիլմերում: Առաջին մասնագիտությամբ կինոյի, թատրոնի և հեռուստատեսության դերասանուհի է:

Ավագ Դուստրս՝ Լիան ամուսնացել է Սարո Ստեփանյանի հետ և ինձ պարգևել են իմ հրաշք Օլիվիային: Իմ ու Մարիի առաջին թոռնուհին է, դարձավ 2 տարեկան, աշխարհի ամենահումորով բալիկն է:

-Ե՞րբ կրկին կլինեք Հայաստանում, հայ հանդիսատեսը ե՞րբ սպասի Ձեզ:

- Հիմա բանակցում ենք, որպեսզի կարողանանք հոկտեմբերի սկզբին գալ Հայաստան: Անցյալ տարի «Հայ ֆեստ» փառատոնի շրջանակներում պիտի ներկայացնեի «Գերին և Գրեյսը», բայց պատերազմական վիճակը թույլ չտվեց: Նաև առաջարկ ունեմ Հայաստանում «Համլետ» խաղալու շեքսպիրյան անգլերենով: Եթե կարողանանք Հայաստանում առաջնախաղը կազմակերպել՝ շքեղ կլինի:

Министры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке