Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈԻՆԻՍԻ). Ժողկոմխորհի դեկրետով հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Փախստականների համաշխարհային օր, Կենդանաբանական այգիների փղերի պաշտպանության համաշխարհային օր, Արգենտինա՝ Ազգային դրոշի օր, Սենեգալ՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Անկախության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1877-ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ Արշակ Աթայանը:

1911-ծնվել է նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը:

1915-ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, «Լիտերատուրնայա Արմենիա», «Խորհրդային Հայաստան» ամսագրերի խմբագիր Գուրգեն Բորյանը։

1917-ծնվել է հանրահայտ գրող Անահիտ Սահինյանը:

1920- Բաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը, որի առաջին ներկայացումն է եղել շիրվանզադեի «Պատվի համարը»։

1921- ՀԽՍՀ ժողկոմխորհի դեկրետով հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի՝ Երևան, Էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ։ Գավառները բաժանվել են 33 գավառակի։

1923-ծնվել է մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանը:

1942-ծնվել է հանրահայտ ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը:

1985- վախճանվել է հայազգի նշանավոր պատմաբան, քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանը:

1991- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղի շրջակայքում խփվել է ադրբեջանական երեք Ми-24 ուղղաթիռ։

1997-Բելգիայում թուրքական դեսպանատանը տեղի է ունեցել պայթյուն, անհայտ մարդը հեռախոսով հայտնել է, որ հարձակումը իրականացրել է «Յանիկյանի ռազմականացված խումբը», սակայն անհայտ է մնացել՝ արդյո՞ք դա ԱՍԱԼԱՆ է իրականացրել, թե՞ այլ ահաբեկչական խումբ։

2001-Երևանի մամուլի ակումբի և Բաքվի «Ենի Նեսիլ» լրագրողների միության կազմակերպած համատեղ ծրագրի շրջանակներում Բաքու է մեկնել վեց հայ լրագրող:

2007-«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Վահե Աղաբեկյանը:

2008-Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման հանրահավաքը:

2015-Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը շարունակել է նստացույցը Ազատության հրապարակում։ 300-ից ավելի ակտիվիստներ գիշերը լուսացրել են բաց երկնքի տակ։

2018- Ոստիկանության կողմից ստուգումներ են իրականացրել արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ զբաղվող «Էլլիպս ՋիԷյ» ընկերությունում:

2022-Արագածոտնի մարզում քպականների հարազատները կրակել են այն երիտասարդների վրա, որոնք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանում։

ԱՇԽԱՐՀ

451- տեղի է ունեցել Կատալաունյան դաշտերի ճակատամարտը։ 840-վիկինգները առաջին անգամ լողալով Սենայով հասել են Ռուան:

1587-անգլիացի հետազոտող Մարտին Ֆրոբիշերը Գրենլանդիան հայտարարել է թագավորության տարածք՝ անվանակոչելով այն Արևմտյան Անգլիա:

1782-հաստատվել է ԱՄՆ-ի Մեծ պետական կնիքը:

1792- Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ սկսվել է ժողովրդական ապստամբություն Փարիզում:

1793-ամերիկացի Էլի Ուիտնին արտոնագրել է բամբակ մաքրող մեքենան:

1815-ավարտվել է Նապոլեոն Բոնապարտի իշխանության հարյուր օրը։

1819- ծնվել է ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկը՝ գերմանացի հրեայի ընտանիքից սերվող ֆրանսիացի երգահան և թավջութակահար Ժակ Օֆենբախը։

1840-Սեմյուել Մորզեն արտոնագրել է հեռագիրը:

1863- Արևմտյան Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի 35-րդ նահանգը։

1867-ԱՄՆ նախագահ Էնդրյու Ջոնսոնը հայտարարել է Ալ յասկայի գնման մասին:

1933-վախճանվել է միջազգային կոմունիստական շարժման գործիչ, կանանց իրավունքների պաշտպան Կլարա Ցետկինը:

1963-ստեղծվել է «թեժ գիծ» ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև:

1974- որպես պատասխան հունական «սև գնդապետների» կողմից Կիպրոսում նոր ծայրահեղական ղեկավար նշանակելուն՝ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Կիպրոսի դեմ և գրավել Կիպրոսի ողջ հյուսիսը:

1990-Ուզբեկստանում ընդունվել է անկախության հռչակագիր:

1991-ԳՖՀ-ի խորհրդարանը որոշում է ընդունել մայրաքաղաքը Բոննից Բեռլին տեղափոխելու մասին։

2003-ստեղծվել է Վիկիպեդիա շտեմարանը:

2005-վախճանվել է առաջին ինտեգրալային միկրոսխեմաներ ստեղծողներից մեկը՝ ամերիկացի ֆիզիկոս Ջեկ Կիլբին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»