Սթոք Սիթին 25 միլիոն եվրո է առաջարկել Պորտուի ֆուտբոլիստի համար
СПОРТ«Պորտուի» կիսապաշտպան Ժանելի Իմբուլան կարող է տեղափոխվել «Սթոք Սիթին»: Ինչպես հայտնում է «L’Equipe»-ը, անգլիական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի համար 25 միլիոն եվրո է առաջարկել:
Միաժամանակ, Իմբուլայի շրջապատը նշում է, որ կիսապաշտպանը, չնայած ստացած քիչ խաղաժամանակին, ցանկանում է մնալ Պորտուգալիայում, քանի որ հույս ունի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Պեզեյրուի նշանակումից իրեն դրսևորելու ավելի շատ հնարավորություններ կստանա:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը «Պորտուն» Իմբուլայի տրանսֆերը «Մարսելից» գնել է 20 միլիոն եվրոյով:
Պորտուգալիայի առաջնությունում կիսապաշտպանը վերջին անգամ մեկնարկային կազմում է հայտնվել հոկտեմբերի վերջին:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



