Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն
ОБЩЕСТВОԵրևանի ու Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի միջև համագործակցության ծրագրերով ուսումնասիրվել է Երևանի հասարակական տրանսպորտի երթուղային ցանցը:
Մշակվել են կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագրեր՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի ամբողջական երթուղիներ բացելու համար:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են:
Քաղաքապետը նշել է, որ պետք է սկսել հիմնական երթուղիներից, որոնցում տրանսպորտային ամենամեծ ծանրաբեռնվածությունն է նկատվում:
Այսպիսով՝ նախատեսվում է առանձնացված գծերով կապել 12 վարչական շրջանները, ինչի շնորհիվ հնարավոր կլինի մայրաքաղաքում հասարակական տրանսպորի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել:
Տեսանյութն՝ այստեղ
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



