Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներ
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Toyota Corolla», «Hyundai» և «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարված ավտոմեքենաներից մեկը շտապօգնության ավտոմեքենա է։
1
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
2
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
3
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
4
IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributor
5
Движение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания ...



