Ռուսաստանն ու Արևմուտքը նոր սառը պատերազմի իրավիճակում չեն.Սթոլթենբերգ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանն ու Արևմուտքը նոր սառը պատերազմի իրավիճակում չեն: Այս մասին գերմանական Deutsche Welle պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք նոր սառը պատերազմի իրավիճակում չենք: Այն ժամանակ կար Վարշավայի պակտը, կար ՆԱՏՕ-ն: Դա գլոբալ խնդիր էր, դա երկու գաղափարախոսությունների բախում էր»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա նշել է, որ իրավիճակը դրամայի վերածել և վտանգը չափազանցնել պետք չէ: «Մենք անմիջական սպառնալիք չենք տեսնում, քանի որ ՆԱՏՕ-ն ամենահզոր պաշտպանական համակարգն է, որ երբևէ եղել է: Սակայն միաժամանակ մենք գործ ունենք իր ուժերին վստահ Ռուսաստանի հետ, որը խախտում է միջազգային իրավունքը»,- ասել է Սթոլթենբերգը:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
3
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
4
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
5
Кто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян



