Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ստալինյան բռնաճնշումնե՞ր, թե՞ ժողովրդավարության բաստիոն․ Ռումանիոյ հայոց թեմի հայտարարությունը

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանի հայտարարությունը.

Ռումանիոյ և Բուլղարիոյ հայոց թեմերը, Բալկանյան երկրները (Սերբիա, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովենիա, Խորվաթիա, Ալբանիա)՝ ի դեմս թեմակալ առաջնորդ և Հայրապետական պատվիրակ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, թեմական խորհուրդների, թեմական Պատգամավորական ժողովների և հավատացյալ ժողովրդի, խստորեն դատապարտում են 2024թ․ հունիսի 12-ին, ՀՀ իշխանությունների կողմից բռնի և անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Նման ապօրինի և անօրինական գործողությունների հետևանքով կան 100-ից ավելի տուժածներ ու վիրավորներ, այդ թվում մարմնական ծանր վնասվածք ստացած անձինք, որոնց շուտափույթ ապաքինման համար մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված։

ՀՀ գործող ապիկար իշխանությունները, չբավարարվելով Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ բազմաթիվ ձախողումներով, արյունով ձեռք բերված մեր անկախ պետականությունը անդունդի եզրին հասցնելով և թշնամուն միակողմանի զիջումներով տարածներ նվիրելով, անցել են սեփական ժողովրդին ահաբեկելու և բռնության ենթարկելու բիրտ ու անօրինական մեթոդներին։

 Ամենազավեշտալին այն է, որ նմանօրինակ բռնի ուժի կիրառման հրաման տվողն այն անձնավորությունն է, որն անընդմեջ շեփորահարում է Հայաստանի Հանրապետության՝ իբրև ժողովրդավարության բաստիոն լինելու հանգամանքը, այն դեպքում, երբ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվում է անհամաչափ ուժ, երբ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների ծառայողներն առևանգում և խմբակային դաժան ծեծի են ենթարկում անզեն և խաղաղ ակցիա իրականացնողներին։ Այս ամենը մեզ հիշեցնում են ստալինյան բռնաճնշումների մասին, որոնք որևէ առնչություն չունեն ժողովրդավարության հետ։

 Հունիսի 12-ի իրադարձությունները մեկ անգամ ևս փաստեցին, որ հայ մարդու կյանքը լումայի արժեք չունի այս իշխանությունների համար։ Իրենց աթոռը պահելու համար նրանք պատրաստ են զոհաբերելու սեփական ժողովրդին և նույնիսկ մեր անկախ պետականությունը։ Այս ամենի համադրումը վերջին տասնամյակների իրադարձությունների հետ մեզ հուշում է, որ ձեռագիրը նույնն է՝ հոկտեմբերի 27, մարտի 1, պատերազմ և Արցախի կորուստ, ի վերջո հունիսի 12 , ինչին միանշանակ ընդունակ են ներկայիս իշխանությունները։

 2024 թ․ հունիսի 12-ը ,,նշանավորվեց,, ևս մի առանցքային իրադարձությամբ, երբ ՀՀ ղեկավարը ԱԺ ամբիոնից ուղղակիորեն խոստովանեց, որ ի սկզբանէ Արցախը համարել է Ադրբեջանի մաս։ Սա նշանակում է, որ նա, հայտարարելով, թե Արցախը Հայաստան է և վերջ, ուղղակիորեն խաբել է համայն հայությանը՝ զոհաբերելով հազարավոր հայորդիների և թշնամուն հանձնելով պատմական Արցախ աշխարհը։ Նման խոստովանական հայտարարությունից հետո այլևս որևէ կասկած չի կարող լինել, համայն հայությունն ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի պարտավոր է միանալ այս կառավարության հրաժարականի պահանջին։ Այլևս չի կարելի հապաղել։ Այս իշխանությունների կառավարման յուրաքանչյուր օր մեզ համար նշանակում է տարածքային և մարդկային կյանքերի կորուստներ։

 Մեր կոչն ու պատգամն ենք հղում Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ժամ առաջ ոտքի կանգնելու, անտարբեր չմնալու, հայրենագող ու աստվածամերժ իշխանություններին հեռացնելու և ազգային մեր արժանապատվությունը վերականգնելու համար։ Միևնույն ժամանակ համապատասխան գրություններ ենք հղելու վերոնշյալ երկրների բոլոր դեսպաններին, ինչպես նաև մարդու իրավունքներով զբաղվող միջազգային տարբեր կառույցների՝ դատապարտելու համար Հայաստանի ներկայիս իշխանությունների մարդու իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարող նմանատիպ արարքներն ու բռնի գործողությունները։

Խաղաղություն մեր Հայրենիքին, առողջություն բոլոր վիավորներին։

 

Генрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan Opera