«Բավարիան» պատրաստ է վաճառել 6 առաջատար խաղացողի
СПОРТՄյունխենի «Բավարիան» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել հիմնական կազմի 6 խաղացողի, հաղորդում է x.com/Plettigoal-ը։
Շահավետ առաջարկների դեպքում՝ կվաճառվեն պաշտպաններ Մատեյս Դե Լիգտի, Նուսաիր Մազրաուիի, կիսապաշտպաններ Սերժ Գնաբրիի, Լեոն Գորեցկայի, Ջոշուա Կիմիխի եւ Քինգսլի Քոմանի տրանսֆերները։
Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում «Բավարիան» գրավեց երրորդ տեղը՝ առաջ թողնելով Լեւերկուզենի «Բայերին» եւ «Շտուտգարտին»։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բավարիան» չկարողացավ հաղթահարել Մադրիդի «Ռեալի» արգելքը։ Մյունխենյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում գերմանա Թոմաս Տուխելին փոխարինել է բելգիացի Վենսան Կոմպանին։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



