Ռուսաստանում բժիշկները օգնություն չեն ցուցաբերել արյունահոսող հայ կնոջը․ նրա երեխան մահացել է (տեսանյութ)
ВИДЕОԱրտասովոր միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրովյան հիվանդանոցում։ ականատեսը նկարահանել է, թե ինչպես են բժիշկները անտարբերության մատնում ու հրաժարվում օգնել արյունահոսով հղի կնոջը, ում ամուսինը բերել էր հիվանդանոց։
Դեպքի տեղի է ունեցել անցած դեկտեմբերի 30-ին, սակայն միայն հիմա է հայտնի դարձել այդ մասին։ Երիտասարդը նկարահանում է բժիշկներին, ովքեր անգործ նստած են, մինչ կինն արյունահոսում է, իսկ նրա ամուսինը փորձում է սայլակ գտնել, որպեսզի կնոջը հիվանդանոց մտցնի։
«Մարդը հիվանդին բերել է հիվանդանոց, անձամբ, իր մեքենայով, իսկ բժիշկները նստած են։ Ոչ ոք չի օգնում նրան։ Նա ինքը վերցնում է սայլակը, բժիշկները թքած ունեն։ Ամեն մեկն իր գործով է»,- ասում է նկարահանող տղան։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես են կնոջը երկու տղամարդ բերում, երեւում է, որ կինը չի կարող ինքնուրույն ոտքի վրա մնալ, գիտակցությունը կորցնելու վրա է։ Երբ նկարահանող երիտասարդը բժիշկներին հանդիմանում է, հիշեցնում նրանց Հիպոկրատի երդման մասին, նոր բժիշկները առանց ցանկանալու տեղից վեր են կենում, որ կնոջը զննեն։
Ավելի ուշ պարզվել է, որ տուժած կինը Հայաստանի քաղաքացի է, 39-ամյա Լիանան։ Նրան կեսարյան հատման են ենթարկել, սակայն ցավոք փոքրիկին չեն կարողացել փրկել։ Նրա ամուսինը՝ Սամվելը, պատմել է լրագրողներին, որ 15 րոպե իրենց բժիշկները չեն օգնել, եւ շատ ուշ են մոտեցել, ինչի արդյունքում էլ ուշացրել են, ու երեխան մահացել է։ «Մինչ վազում էի աջ ու ձախ, բժիշկների էի փորձում գտնել, ուշացանք»,- ասում է Սամվելը։ ՌԴ առողջապահության նախարարությունը տարածված տեսանյութից հետո քննություն է սկսել դեպքի առթիվ։



