«Գիտական հենքով արված աշխատանքից մենք երբևէ հետ չենք կանգնելու». Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ կանաչապատման ոլորտի գիտնականներին
ОБЩЕСТВОԵրևանի կանաչապատման և բնապահպանական ոլորտի՝ առավել արդիական ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների քննարկմանն աջակցելու և գիտական հիմնավորումներ ներկայացնելու համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կանաչապատման ոլորտի մի շարք գիտնականների պարգևատրել է շնորհակալագրերով:
«Անկախ քաղաքական կամ ոչ քաղաքական շահարկումներից ու ճնշումներից՝ դուք մնացիք ձեր հիմնավոր գիտական կարծիքին: Մենք նույնպես գիտական այդ ճանապարհից շեղումներ չենք ունենալու և հետևողական ենք լինելու ճշմարտությունը բարձրաձայնելու գործում: Ուզում եմ մեկ անգամ ևս վստահեցնել, որ ձեր մեջքն ամուր է, և գիտական հենքով արված աշխատանքից մենք երբևէ հետ չենք կանգնելու»,- ընդգծել է քաղաքապետը:
Կից ներկայացվում է պարգևատրվող գիտնականների ցանկը:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



