Իտալիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է իրականացվել
МЕЖДУНАРОДНОЕԻտալացի լրագրողները Հռոմում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց են իրականացրել ընդդեմ թուրք լրագրողների նկատմամբ իրականացվող բռնությունների և ձերբակալությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Բողոքի ցույցին մասնակցել են Իտալիայի Ազգային լրատվական ֆեդերացիայի, Իտալիայի լրագրողների համայնքի, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության և Amensty International-ի իտալական բյուրոների ներկայացուցիչներ: Նրանք հորդորել են Իտալիայի կառավարությանը և ԵՄ անդամ բոլոր երկրներին քայլեր ձեռնարկել, որպեսզի Թուրքիայում բանտարկված լրագրողներն ազատ արձակվեն: Ցուցարարները պահել են պաստառներ «Թուրքիա, վերջ տուր բռնություններին», «Խոսքի ազատությունը հիմնարար իրավունք է» գրություններով:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



