Ереван, 11.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Ամբողջությամբ կորցրել են ողջամիտ մտածելու և իրավիճակի գնահատման սահմանները. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Infoshos.ru-ն «Ռուսաստան-Հայաստան. ցանկացած համբերություն վերջ ունի» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն խորհրդակցությունների համար հետ է կանչել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Անկեղծ ասած, այդ դեմարշը սպասելի էր, Փաշինյանն ու իր համախոհները չափազանց շատ բան են արել, քարոզչական կեղտ են լցրել Ռուսաստանի ու նրա ղեկավարության վրա՝ իրենց ժողովրդին հիմարացնելու և Հայաստանը Արևմուտքի ազդեցության տակ դնելու համար։ Իսկ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները, կարծես թե, գերտաքացել են մինչև կրիտիկական ջերմաստիճան և ամբողջությամբ կորցրել ողջամիտ մտածելու և իրավիճակի գնահատման սահմանները։

Երևանը ցանկանում է դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ դրանում մեղադրելով Մոսկվային: Առանց կազմակերպությունից դուրս գալու հայտարարության հայերը հրաժարվել են տարեկան ներդրում կատարելուց։ «Հայաստանը չէ, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից»,- պարզաբանել է Հայաստանի ղեկավարը։ Այդ արտահայտությամբ Փաշինյանը խոստովանել է, որ ՀԱՊԿին Հայաստանի նման դաշնակից պետք չէ։ Նրան ձայնակցել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը. «Հայաստանը միշտ ձգտել է անդամակցել ԵՄ-ին, բայց ներքաշվել է այլ համակարգի մեջ»։ Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանին մենակ է թողել «ամենադժվար պահին»։ Բայց իրականում Հայաստանի համար «ամենադժվար պահը», կարծես թե, դեռ առջևում է։ Եվ բոլորովին վերջերս իշխանության դեմ աճող բողոքի ֆոնին Հայաստանի վարչապետը ազգային հեռուստատեսությամբ երկարատև և անհասկանալի ելույթ է ունեցել հայ ժողովրդի հնագույն պատմության մասին։

Բայց ելույթի հիմնական «կրկներգը» եղել է այն պնդումը, որ Ռուսաստանը պատմության ընթացքում հայ ժողովրդին օգտագործել է իր աշխարհաքաղաքական շահերի համար, իսկ ԽՍՀՄ-ը շարունակել է այդ պրակտիկան և Հայաստանին վերաբերվել որպես իր գաղութի։ Անկեղծորեն պետք է խոստովանել, որ նման «փաշինյանները» ամեն ինչ անում են իրենց պետության նորագույն պատմությունը վարկաբեկելու և բոլոր վերջին անախորժությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու համար։ Բանը հասել է նրան, որ որոշ քաղաքական գործիչներ անգամ Սպիտակի երկրաշարժի համար են ռուսներին մեղադրում։ «Փաշինյաններն» արդեն ջնջել են այն հիշողությունը, թե ինչ են արել ռուս ցարերը, իսկ հետո խորհրդային իշխանությունը՝ հայերին փրկելու համար: Փաշինյանը ցանկանում է լքել ՀԱՊԿ-ը, բայց ոչ ամբողջությամբ, այսինքն՝ հղիությունը կիսատ պահելով։

Հայաստանը քնում է և իրեն տեսնում ԵՄ-ում, բայց ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում, որտեղ իր ապրանքները կվաճառի և կվայելի տնտեսական նախապատվությունները։ Բայց նա, վաճառելով հիմնականում գյուղմթերք և կոնյակ, ստանում է այն, առանց որի չի կարող գոյատևել նույնիսկ մեկ ամիս՝ նավթ, բնական գազ, փայտանյութ, գլանվածք, էլեկտրաէներգիա և այլն։ Միայն Երևանի ատոմակայանը, որը ստեղծվել է խորհրդային մասնագետների կողմից, արտադրում է Հայաստանում սպառվող ողջ էլեկտրաէներգիայի 40 տոկոսը։ Սորոսական անգլո-սաքսոնները համառորեն ձգտում են դրա փակմանը, իսկ Ռուսաստանը կամավոր 300 միլիոն դոլար է հատկացրել ատոմակայանի վերակառուցման համար... Ներկայիս Հայաստանից վերացվել է ռուսական ամեն ինչ։ Երիտասարդների ճնշող մեծամասնությունը չգիտի ռուսաց լեզուն։

Ինչպե՞ս կարող է նա ճանաչել Պուշկինին, Լերմոնտովին, Չեխովին, Շոլոխովին, Սիմոնովին, եթե դպրոցներում ռուսերեն չեն սովորեցնում։ Եվ Ռուսաստանի համբերության բաժակը լցվել է, նա հետ է կանչել իր դեսպանին: Հիմա վերադառնանք այն «ամենադժվար պահին», որը սպասվում է Հայաստանին: Բացատրենք: Դժվար թե Ադրբեջանը ևս մեկ հակամարտություն սանձազերծի Հայաստանի հետ, քանի որ սահմանազատման հարցը գործնականում լուծված է։ Փաշինյանը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից և Տավուշի մարզի չորս գյուղից: Հենց այդ գյուղերը տալու պատճառով էլ, որտեղ հայերն ապրել են դարեր շարունակ, ընդդիմությունը բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանությանը հեռացնելու համար: Հասարակության պառակտվածությունը, ներքին առճակատման աճը և ռեժիմի հակառակորդներին դաժանորեն ճնշելու անվտանգության ուժերի պատրաստակամությունն է հենց «ամենադժվար պահը»: Հատկանշական է, որ ընդդիմության ֆորմալ առաջնորդը հայ հոգևորականության ներկայացուցիչ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է, որը ղեկավարել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը։

Նա դեռ թաքցնում է իր քաղաքական ծրագիրը։ Գալստանյանը խոստանում է դադարեցնել հայ հասարակության պառակտումը և համախմբել հայ ժողովրդին: Նրան մերձ շրջապատից հայտնի է, որ պետության արտաքին քաղաքականության մեջ նրա կարծիքը «ռազմավարական դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների վերականգնման անհրաժեշտությունն է»։ Բայց կարելի՞ է հավատալ այն առաջնորդի խոստումներին, որը հոգևոր կրթություն է ստացել Բրիտանիայի Լիդսի համալսարանում, արժանացել Եղիսաբեթ II-ի ադամանդե մեդալի և մի քանի տարի ղեկավարել Կանադայի հայոց թեմը։ Չէ՞ որ նույն Փաշինյանը երկու անգամ վարչապետ է ընտրվել կոռուպցիան հաղթելու և նախկինների թալանը պետբյուջե վերադարձնելու խոստումների ալիքի վրա, բայց ոչինչ չի արել: Ընդհակառակը, ներկայիս իշխանությունները ազգային հարստությունը լցնում են իրենց գրպանները։ Հայաստանում ներքաղաքական պայքարը գնալով սրվում է:

Իշխանություններին ենթակա լրատվամիջոցները ստի հեղեղ են լցնում հայկական եկեղեցու, անձամբ Ամենայն հայոց կաթողիկոսի ու Գալստանյանի հասցեին՝ մեղադրելով նրանց անբարոյականության և դավաճանության մեջ։ Ըստ արևմտյան հանձնարարականների, հզոր հարձակում է իրականացվում Հայ առաքելական եկեղեցու դեմ, որը հայ ժողովրդի մշակութային կոդի, ինքնատիպության, արժեքների և ինքնության վերջին հենակետն է։ Ռուսաստանի դեսպանի հետկանչը Հայաստանի ղեկավարությունը պետք է դիտարկի որպես առաջին խիստ նախազգուշացում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի հավանական փոփոխության մասին, եթե նրա ղեկավարությունը շարունակի իր հակառուսական կուրսը։ Ռուսական համբերությունը հասել է իր սահմանին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Первый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»О невозможности оплаты услуг операторов связи через Idram и о сложившейся ситуацииМинистр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииКогда корпоративная социальная ответственность становится движущей силой развития бизнеса: Лала БахшецянВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»