Պայքարի մեր ձերբակալված ընկերները լավ են ու հաստատակամ․ «Տավուշը հանուն հայրենիքի»
ОБЩЕСТВО«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել Արտգործնախարարության դիմաց Ոստիկանության վայրագությունների, ձերբակալությունների դեպքով․
«Սիրելի հայրենակիցներ,
«Սիրելի հայրենակիցներ,
Մայիսի 31-ին ԱԳՆ շենքի դիմաց Ոստիկանության ձեռնարկած ապօրինի գործողությունների հետևանքով ձերբակալված մեր 27 արժանապատիվ քաղաքացիները գտնվում են Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների ձերբակալվածների պահման վայրերում:
Այս ընթացքում բոլոր ձերբակալվածներին այցելել են ԱԺ ընդդիմադիր պատգամավորները: Մեր փաստաբանները զբաղվում են նրանց իրավունքների պաշտպանությամբ:
Սիրելի հայրենակիցներ, պայքարի մեր ընկերները խնդրել են իրենց ողջույնները փոխանցել ձեզ: Նրանք լավ են ու հաստատակամ: Միասին հաղթելու ենք ստին ու կեղծիքին:
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



