Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 1–ին անցկացվել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովի հանրապետական փուլը, որին ՀՀ 46 մենթոր դպրոցներից ավելի քան 600 ուսուցիչներ են մասնակցել:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ուսուցիչներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:

Համաժողովի նպատակն է տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, խթանել մասնագիտական զարգացումը: Համաժողովի նպատակն է տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, խթանել մասնագիտական զարգացումը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ առաջին անգամ անցկացվող համաժողովը կրելու է պարբերական բնույթ՝ անցկացվելով տարին երկու անգամ:

«Մեր շատ ուսուցիչներ հետաքրքիր փորձ են կուտակել, իրականացրել են տարատեսակ ծրագրեր՝ հետաքրքիր գաղափարներով: Հաճախ մենք չունեինք այն միջավայրը, որտեղ կարող էինք կիսել այդ փորձն ու քննարկումներ անցկացնել: Համաժողովը կարող է դառնալ այդ հարթակը։ Ուրախ եմ ձեր կողմից մեծ հետաքրքրության և մասնակցության համար: Սա նշանակում է, որ նմանօրինակ քննարկումների ու խոսակցությունների պահանջը կա: Ձեր ներկայությունը ոգևորիչ է, որովհետև մեր համատեղ աշխատանքի հիմքում առաջին հերթին երեխաներն են»,- ելույթի խոսքում նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի` բոլորովին պատահական չէ, որ ուսուցչական համաժողովի անցկացումը համընկել է հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ: Նրա դիտարկմամբ՝ կրթական համակարգը կարող է պաշտպանել երեխաներին. «Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացը սկսելիս ուշադրություն դարձրեցինք մի կարևոր տվյալի վրա, որը ցույց էր տալիս այդ պահի դրությամբ մեր կրթական համակարգի, թերևս, լրջագույն խնդիրներից մեկը: Ըստ կատարված դիտարկումների` կրթական համակարգով ամբողջությամբ անցնելուց հետո մեր երեխաները կարողանում էին իրենց ներուժն իրացնել 57 %-ով, ինչը բավարար ցուցանիշ չէ: Երեխայի պաշտպանության լավագույն ձևը նրա զարգացմանը նպաստելն է: Անհրաժեշտ է, որ նա կարողանա ամբողջությամբ ընկալել, գիտակցել իր կարողությունները, զարգացնել դրանք ու հասկանալ, թե որ իրավիճակում իր որ գիտելիքներն ու հմտություններ են պետք գալու, ինչպես դրանք կիրառել: Անհրաժեշտ է, որ երեխան ունենա արժեքային դիրքորոշումներ, որոնք նրան թույլ կտան իրավիճակներին համարժեք և ճիշտ արձագանքել, լինել իրավատեր քաղաքացի, լավ մարդ: Սա այն խնդիրն է, որ ամեն օր դուք փորձում եք լուծել՝ մուտք գործելով դասարան: Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը: Իրականում, գերպաշտպանությունը նրանց անպաշտպան է դարձնում: Կարիք ունենք մեր երեխաներին, առաջին հերթին, դարձնելու ինքնուրույն, տալու այն միջավայրն ու հնարավորությունները, որոնք երեխաներին կօգնեն ինքնուրույն մտածել, վերլուծել, սխալվել և այդ սխալներից սովորել: Սրանք այն կարևոր խնդիրներն են, որ պետք է դնենք մեր առջև՝ սկսած դպրոցից»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ վերահաստատելով մարտահրավերային խնդիրների լուծումները գտնելու կամքն ու դրանցով առաջ շարժվելու պատրաստակամությունը:

Անդրադառնալով համաժողովի՝ «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ կրթական համակարգը պետության զարգացման անկյունաքարերից է, բայց անհրաժեշտ է լիարժեք հասկանալ ու պատկերացնել, թե ինչպես պետք է դպրոցը նպաստի պետության զարգացմանը: Հենց այս գաղափարախոսության համատեքստում ուսուցչական համաժողովի հանրապետական փուլն անցկացվում է Հանրապետության օրվա շրջանակում:

Հաջորդ համաժողովը կանցկացվի արդեն հոկտեմբերի առաջին օրերին՝ ուսուցչի օրվան ընդառաջ և նվիրված կլինի մանկավարժության մեթոդների քննարկումներին:

«Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել ուսումնական տարում գրանցած արդյունքներին և առկա մարտահրավերներին: Նրա խոսքով՝ hանրակրթական դպրոցներում կրթական բարեփոխներին ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքների դիտարկումը և վերլուծությունն ուղենշային կլինեն հետագա աշխատանքների համար։

Անդրադառնալով առաջին անգամ անցկացվող ուսուցչական համաժողովին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է փորձի փոխանակման նպատակով ուսուցիչների միջև հաղորդակցումը խթանող միջոցառումները․ «Համաժողովի հանրապետական փուլին նախորդել է մարզային փուլը, որին 40-ից ավելի մենթոր դպրոցներում մասնակցել են 700-ից ավելի խոսնակ ուսուցիչներ, իսկ ունկնդիրների թիվն ավելին է եղել։ Հաշվի առնելով, որ այս տարին բարդ էր նոր չափորոշչի ներդրման տեսակետից, բոլոր ուսուցիչներին հնարավորություն է տրվել կիսվելու տարվա ընթացքում իրականացրած իրենց աշխատանքներով, փորձով՝ հասկանալու, թե մյուսներն ինչպես են հաղթահարել դժվարությունները»։

Նրա խոսքով՝ անցնող ուսումնական տարին մարտահրավերային էր մի քանի առումներով. «Նախ հանրապետության բոլոր դպրոցների 3 դասարաններում ներդրվեց հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որի շրջանակում իրականացվեցին ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի տպագրման, գնահատման նոր համակարգի մշակման և բազմաթիվ այլ աշխատանքներ։ Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել կատարված ամփոփ աշխատանքը։ Մասնավորապես Տավուշի մարզում, որտեղ չափորոշչի փորձարկման փուլն անցել է, մենք կարողացել ենք գրանցել արդյունքներ»։

Փոխնախարարի խոսքով՝ չափորոշչի փորձարկման փուլում յուրաքանչյուր դասարանի համար ամփոփիչ աշխատանքների արդյունքները գնահատվել են և ըստ անհրաժեշտության՝ խմբագրվել, լրամշակվել։ Ըստ Արաքսիա Սվաջյանի` սա շարունակական գործընթաց է, և միշտ հաշվի են առնվում անհրաժեշտ խմբագրումները՝ ըստ ուսուցիչների առաջարկների։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին և հույս հայտնել՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձի և կրթական համակարգի առջև ծառացած մարտահրավերների քննարկումները կտան իրենց դրական արդյունքները:

ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը կարևորել է ուսուցիչների հետ արդյունավետ համագործակցությունն ու վստահության մթնոլորտը:

«Այն աշխատանքը, որ միասին սկսել ենք, անպայման հաջողությամբ ավարտելու ենք: Այն երեխաները, որոնք Տավուշի մարզում ավարտել են իրենց ուսումը նոր չափորոշչով, բոլորովին ուրիշ մտածողության և կարողությունների տեր մարդիկ են: Նրանք սովորել են մտածել, վերլուծել, ստեղծագործել, անկաշկանդ հայտնել իրենց դիրքորոշումն անգամ ամենակարծր թեմաների վերաբերյալ: Սա շատ կարևոր է և մեծապես կախված է ուսուցչի աշխատանքից»,- նշել է Արտաշես Թորոսյանն ու շնորհակալություն հայտնել գործադրած ջանքերի համար:

Համաժողովի շրջանակում ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպվել են աշխատարաններ․ շուրջ 60 խոսնակ ուսուցիչներ զեկույցներ են ներկայացրել 4 թեմատիկ ուղղություններով՝ ազգային դպրոցը կրթության և մշակույթի օջախ, կրթության դերը պետության զարգացման գործում, կարողունակահեն կրթությունը՝ քաղաքացիական հասարակության զարգացման խթան, կրթությունը թվային հասարակության մեջ. պետության մարտահրավերները, խնդիրները, հեռանկարները։

 

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»