Ժամեր անց առաջին անհրաժեշտության պարագաներով բեռնատարների առաջին խմբերը կհասնեն աղետի գոտի. «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամ
ВИДЕОՄայիսի 26-ին Տավուշի և Լոռու մարզերում տարերային աղետի հետևանքով առաջացած հեղեղումներն ուսումնասիրելու, վնասները հասցեագրելու, մարդկանց կարիքները հասցեական գնահատելու Գագիկ Ծառուկյանի հանձնարարությունից ժամեր անց հիմնադրամի աշխատակազմն ու թիմակիցներն արդեն աղետի գոտում էին։ Աշխատանքային խմբերը հասցրել են լինել աղետի գոտու գրեթե բոլոր բնակավայրերում։
Բոլոր խնդիրները, ինչպես որ հանձնարարված էր, կարճ ժամանակում արձանագրվել են։
Իրավիճակը պահանջում է խիստ օպերատիվ արձագանք, բնակիչներին րոպե առաջ անհրաժեշտ է օժանդակություն, ուստի ժամեր անց առաջին անհրաժեշտության պարագաներով բեռնատարների առաջին խմբերը կհասնեն աղետի գոտի։
Համբերություն և ուժ մեր հայրենակիցներին...
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



