«Հայկական ժամանակ». ԱԱԾ մամուլի խոսնակ է նշանակվելու Հանրային հեռուստաընկերության աշխատակից Կարեն Հակոբյանը
ПОЛИТИКА«Ըստ հավաստի աղբյուրների, առաջիկայում Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ է նշանակվելու Հանրային հեռուստաընկերության աշխատակից Կարեն Հակոբյանը, որը համարվում է Հ1–ի վարչական բաժնի աշխատակից։
Իրականում Հակոբյանը ԱԱԾ աշխատակից է, որը փաստորեն, «կանտրոլի տակ» է պահել Հ1–ի անցուդարձը։ Հիշեցնենք, ԱԱԾ մամուլի քարտուղարի պաշտոնը Արծվին Բաղրամյանի մահից հետո տևական ժամանակ է, թափուր է և լրագրողները շատ դեպքերում դժվարանում էին որևէ հարցով մեկնաբանության ստանալ ԱԱԾ-ից։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ Հ1–ում Կարեն Հակոբյանի փոխարեն արդեն մի քանի օր է. այլ անձ Է աշխատում։ Ենթադրվում է, որ Հակոբյանի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի փետրվարին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



