Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
ПОЛИТИКАՄայիսի 28-ին Սարդարապատում տեղի ունեցածը, երբ ուսիկանական խմբերը և հատուկրոկատայինները փորձեցին ապօրինի կերպով խոընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակության մուտքը դեպի հուշահամալիր, զուտ արարողակարգային-իրավական, բարոյական և հոգևոր նորմերի աղաղակող ոտնահարում չէ, այլ հարձակում՝ պետության ինքնիշխանության հիմքերի, մեր ժողովրդի աշխարհայացքի և ավանդական արժեքների վրա:
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին, Հայ եկեղեցու և նրա թեմերի ղեկավարներին, հայկական քաղաքական և հասարակական կազմակերպություններին, առաջնորդներին՝ հանրայնորեն արտահայտել կատարվածի վերաբերյալ իրենց կարծիքը: Պահանջում ենք անցկացնել այդ հանցավոր արարքի անկողմնակալ հետաքննություն՝ բացահայտելու նման քաղաքական որոշման աղբյուրը և պատասխանատվության ենթարկել ուժային կառույցների այն ղեկավարներին, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները՝ չսպասելու համար, որ նրանց և նրանց ժառանգներին հասնի Տիրոջ պատիժը (անխուսափելի):
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



