Հանրային կրքերը չեն հանդարտվում, և մի «անսպասելի» օր փոխվելու է աղետաբեր իշխանությունը. Զաքարյան
БЛОГԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պարզ է, որ հայության կենսական հարցերի շուրջ ստեղծված իրավիճակն այսպես շարունակվել չի կարող: Ակնհայտ է, որ հանրային կրքերը չեն հանդարտվում, և մի «անսպասելի» օր փոխվելու է աղետաբեր իշխանությունը:
Հասկանալի է նաև, որ Նիկոլը դեմ է առել Արևմուտքին ու Ռուսաստանին միաժամանակ տրված իր հակասական խոստումների կատարման/չկատարման պատին (քաղաքական լարան-шпагат): Սովորաբար, նման դեպքերում (և՛ կատարելու, և՛ չկատարելու պարագայում) նրանից հրաժարվելու են նաև նրա օտար թելադրողները:
Ակնհայտ է նաև, որ աստիճանաբար լցվում է հասարակության համբերության բաժակը: Բռնի ուժի կիրառումն ու տարաբնույթ ճնշումները հակառակ արդյունքն են տալիս՝ էլ ավելի շիկացնելով առանց այդ էլ առկա դժգոհության մթնոլորտը:
Նման դեպքերում, պատմությունը ցույց է տալիս, որ երկրի ղեկավարները, կամ ինչ-որ կերպ լքում են երկիրը, կամ հանձնվում են հասարակության դատին: Չի եղել պատմության մեջ մի դեպք, երբ ձախողված իշխանությունն ամբողջ կազմով լքի երկիրը: Թերևս չի եղել նաև դեպք, երբ նման իշխանություններին սպասարկողներն ամբողջությամբ լքեն երկիրը:
Նրանց մեծ մասը մնում և շարունակում են ապրել այն մարդկանց կողքին, ում ճակատագրերը խեղել են, ում շարունակ խաբել են, ում ունեզրկել, տնազրկել կամ հայրենազրկել են, ում ծաղրել ու վիրավորել են և այլն...
Այս ճշմարությունից փախչել հնարավոր չէ: Բնության օրենքներն ու հասարակական օրինաչափություններն անփոփոխելի են:
Սովորաբար ձախողված ու հայրենադավ իշխանության սպասավորները ևս արժանանանում են սերունդների պարսավանքին:
1
Государственная политика должна объединять общество
2
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
5
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам



