Ереван, 14.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայ ժողովուրդը Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն ունի. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Rossaprimavera.ru-ն «Փաշինյանը պատրաստ է դիմել թուրքական և ադրբեջանական զորքերի օգնությանը իշխանության մնալու համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ բողոքի ակցիաները Հայաստանում չեն հանդարտվում։ Այն, որ այս անգամ բողոքի ալիքը գլխավորում է Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը, հավանաբար, լրջորեն վախեցրել է Հայաստանի իշխանություններին, քանի որ եկեղեցու ձայնը Հայաստանում շատ ավելի նշանակալից կշիռ ունի, քան կարող է թվալ ռուս ընթերցողին։ Ավելի հզոր հարված Փաշինյանին չէր կարող լինել: Դա խոսում է այն մասին, որ հայ ժողովուրդը Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն ունի, և որ ցույցերի առաջնորդը պատասխանատվություն է կրում մի ամբողջ ժողովրդի ճակատագրի համար, և այս բողոքի ալիքի արդյունքները վճռորոշ են Հայաստանի գոյության համար։

Արևելագետ և քաղաքագետ Կարինե Գևորգյանը կարծում է, որ այսօր հանրապետությունում կատարվողը բացառիկ է. «Եթե նախկինում համաշխարհային կրոնների մեջ ակտիվ էր «քաղաքական իսլամը», ապա միգուցե Հայաստանում առաջանում է «քաղաքական քրիստոնեությունը», որպեսզի պայքարի տրանսհումանիզմի գաղափարախոսության դեմ»։ Իշխող կուսակցությունը զգում է, որ Հայ առաքելական եկեղեցու աջակցությամբ բողոքի շարժումը սկսում է լուրջ բնույթ կրել, ուստի փորձում է խարխլել Եկեղեցու հեղինակությունը կամ գոնե նվազեցնել նրա ազդեցությունը։ Բողոքի ակցիաների առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վարկաբեկելու նպատակով իշխանամետ տեղեկատվական ռեսուրսները փորձել են նրան մեղադրել Կրեմլի և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապերի մեջ։

Հայ քաղաքական և հասարակական գործիչները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերում Հայաստանի իշխանամետ ռեսուրսները հռետորաբանությամբ և փաստարկներով սերտաճել են ադրբեջանական ռեսուրսների հետ։ Փաշինյանի աթոռը սկսում է ճոճվել, նա արդեն օգտագործել է ոստիկանական ռեսուրսը, բայց հայկական շրջանակներում վստահ են, որ Փաշինյանն իր ձեռքում ունի ևս մեկ հաղթաթուղթ, այն է՝ Ադրբեջանին և Թուրքիային ներգրավելը իրեն պաշտպանելու համար։ Օրինակ՝ «Ընկեր գեներալ» տելեգրամյան ալիքի հեղինակը արտահայտել է հայ հասարակության որոշ հատվածի կարծիքը, որ առաջնորդների նպատակային և ցուցարարների զանգվածային ձերբակալություններից հետո «Երևանի սահմանազատողների ջերմեռանդ խնդրանքով կարող է հետևել ադրբեջանական ներխուժում»:

Գաղափարը, որ Փաշինյանը համակարգում է իր գործողությունները Բաքվի հետ և օգտագործում է ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքը, որպեսզի պահպանի վարչապետի աթոռը նույնիսկ իր քաղաքական կարիերան սպանող քայլերից հետո, բավականին երկար ժամանակ է շրջանառվում Հայաստանում։ Այստեղ վառ օրինակ է այն իրավիճակը, երբ իշխող կուսակցությունը լայն զանգվածների առաջ դրեց Սահմանադրությունը փոխելու գաղափարը։ Դրան զուգահեռ հայտարարություններ արեց նաև ադրբեջանական կողմը։ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղություն չի լինի, քանի դեռ նա չի փոխել իր Սահմանադրությունը, որը հավակնություններ է պարունակում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Մայիսի 10-ին ադրբեջանական «Minval» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, որում հնչել է այն թեզը, որ ինչքան էլ Բագրատ Սրբազանը ժխտի Քոչարյանի հետ բանակցությունները, «փաստ է, որ «ղարաբաղյան կլանն» է կանգնած բողոքի ցույցերի հետևում, և դա շատ բան է ցույց տալիս»: Եթե Փաշինյանը փորձում է Բագրատ Սրբազանին կապել «ղարաբաղյան կլանի» հետ ժողովրդին պառակտելու և բողոքի ներուժը նվազեցնելու համար, ապա Բաքուն այդպիսով փորձում է հիմք ստեղծել Ադրբեջանի և Թուրքիայի համար՝ միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանի որ չի ցանկանում նորից բարձրացվի Լեռնային Ղարաբաղի հարցը:

«Minval»-ը նշել է, որ Հայաստանի վերափոխումը «գորշ գոտու», որտեղ արտաքին խաղացողները սկսում են ուժերը չափել քաղաքացիական պատերազմի օգնությամբ, չափազանց մեծ ռիսկեր է ստեղծում տարածաշրջանի պետությունների համար, և «եթե իրավիճակը հասնի «կարմիր գծին», ապա Ադրբեջանն ու Թուրքիան կարող են քննարկել իրենց սահմանափակ կոնտինգենտը Հայաստանի տարածք մտցնելու հարցը»։ Բայց Ադրբեջանը միակը չէ, որ հետևում է Հայաստանի իրավիճակին։ Երբ իրավիճակը տեղայնացվեց միայն Տավուշում, մտքեր հնչեցին, որ սահմանազատումը սկսվել է հենց հյուսիսից՝ Իրանի միջամտությունը բացառելու համար։ Բայց մեկ տեղամասի սահմանազատման հարցը հանգեցրեց Եկեղեցու գլխավորությամբ բողոքի ակցիաների, այսինքն՝ վերաճեց միջպետական նշանակության խնդրի։ Հայ ընդդիմադիր գործիչ Միկա Բադալ յանը Տելեգրամի իր ալիքում նշել է, որ «Բագրատ Սրբազանի ելույթը, որտեղ նա օրինակ բերեց Իրանը և իրանցիների վերաբերմունքը զոհված հերոսների նկատմամբ, աննախադեպ հետաքրքրություն և արձագանք է առաջացրել իրանական հասարակության մեջ»։

Նա որպես օրինակ բերել է իրանցի քաղաքագետ Էհսան Մոհավեդյանի հրապարակումը մայիսի 9-ի հանրահավաքի մասին, որը տասնյակ հազարավոր դիտումներ է ունեցել, ինչը արտասահմանյան լուրերի նկատմամբ իրանցիների չափազանց հետաքրքրության օրինակ է։ Իր հերթին «Miran Press» տելեգրամյան ալիքը մեջբերել է մեկ այլ իրանցի փորձագետի՝ Ահմադ Քազեմիին, որը Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր միջամտության վերաբերյալ գրել է հետևյալը. «Իրանը չի միջամտում որևէ երկրի ներքին գործերին, բայց բացարձակապես թույլ չի տա Բաքվին, Անկարային և մյուսներին՝ միջամտելու Հայաստանի ներքին գործերին։ Գոյատևման և կործանման պատմական խաչմերուկում Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ճանապարհով որոշել իր ճակատագիրը»։

Նախկինում ևս կարելի էր նկատել, որ այլ պետություններ ակտիվորեն ներգրավված են Հայաստանի ճակատագրի հարցի լուծման գործում։ Բայց հիմա Եկեղեցու գլխավորությամբ ասպարեզ է դուրս եկել հենց Հայաստանի ժողովուրդը, որի հետ պետք է հաշվի նստել։ Եվ այդ պայքարում, ըստ ամենայնի, դաշնակիցներ ունի ոչ միայն Փաշինյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона Геворгяна