Ереван, 12.Ноябрь.2025,
00
:
00
ВАЖНО


Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետ

ПОЛИТИКА

Կար­ծես թե սկսում է տե­սա­նե­լի դառ­նալ, թե ի­րա­կա­նում ինչ է կա­տար­վում հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­զատ­ման եւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» գոր­ծըն­թա­ցի շուրջ: Ա­մեն դեպ­քում, նա­խօ­րեին կա­յա­ցած փոխ­վար­չա­պետ­ներ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նի եւ Շա­հին Մուս­տա­ֆաե­ւի հան­դի­պումն ու ստո­րագ­րած ար­ձա­նագ­րութ­յու­նը մինչ այս «յոթ փա­կի գաղտ­նիք» դար­ձած փաստ է բա­ցա­հայ­տել, ո­րը ու­շագ­րավ եզ­րա­կա­ցութ­յու­նն­երի տե­ղիք տա­լիս է:

ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ՝ ՌԴ ԳՇ-Ի ԲԱՑԱՌԻԿ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՎ

­Միր­զո­յան Ա­րո­յի ղե­կա­վա­րած ՀՀ ԱԳՆ կոչ­ված «կան­տո­րա­յի» փո­խանց­մամբ` Գ­րի­գոր­յա­նի եւ Մուս­տա­ֆաե­ւի ստո­րագ­րած ար­ձա­նագ­րութ­յան մեջ նախ ֆիքս­վել է, որ Տա­վու­շի հայտ­նի հատ­վա­ծում սահ­մա­նա­զա­տումն ի­րա­կա­նաց­վել է «Խորհր­դա­յին Միութ­յան փլուզ­ման պա­հի դրութ­յամբ գո­յութ­յուն ու­նե­ցող ի­րա­վա­բա­նո­րեն հիմ­նա­վոր­ված միջ­հան­րա­պե­տա­կան սահ­մա­նին հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լու» տրա­մա­բա­նութ­յամբ: Եվ, ա­մե­նա­կա­րե­ւո­ր պա­հը՝ ինչ­պես են ո­րո­շել, թե որն էր «Խորհր­դա­յին Միութ­յան փլուզ­ման պա­հի դրութ­յամբ գո­յութ­յուն ու­նե­ցող» սահ­մա­նը: Նի­կո­լը վեր­ջերս խո­սում էր սահ­մա­նա­զա­տու­մը ինչ-որ քար­տեզ­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լու մա­սին: ԱԳՆ-ի հայ­տա­րա­րութ­յու­նը պար­զա­բա­նում է, որ խոս­քը «ԽՍՀՄ զին­ված ու­ժե­րի գլխա­վոր շտա­բի 1976 թվա­կա­նի տե­ղագ­րա­կան քար­տե­զի» մա­սին է, ո­րը ճշգրտվել է նաեւ 1979 թվա­կա­նին: Ա­սենք, ե­րեկ­վա կա­ռա­վա­րութ­յուն նիս­տում Նի­կո­լը եւս հաս­տա­տեց, որ սահ­մա­նա­զա­տու­մը տե­ղի է ու­նե­ցել հենց նշված քար­տեզ­նե­րով:

Ու այս­տե­ղից եր­կու նյո­ւանս է բխում: Նախ, Նի­կո­լը դեռ միայն վեր­ջերս, (օ­րի­նակ՝ մար­տի 20-ին ԱԺ-ում» հայ­տա­րա­րեց. «Քար­տեզ­նե­րի վե­րա­բեր­յալ որ­եւէ հա­մա­ձայ­նութ­յուն Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի միջեւ չկա»: Այ­սինքն, այդ պա­հին նաեւ տե­սա­նե­լի հե­ռան­կար չկար, որ նման հա­մա­ձայ­նութ­յուն կա­րող է մոտ ժա­մա­նակ­նե­րում լի­նել, քա­նի որ այդ դեպ­քում Նի­կո­լը հա­զիվ թե բարձ­րա­ձայ­ներ, որ քարտզ­նե­րի հար­ցը մնում է օ­դից կախ­ված: Դ­րան հա­ջոր­դեց բրյու­սել­յան այցն ու Բ­լին­քե­նի (Ուր­սու­լա ֆոն դեր Լե­յե­նի) հետ խայ­տա­ռա­կո­րեն ձա­խող­ված հան­դի­պու­մը: Բայց ա­հա դրա­նից շատ չան­ցած` սկսվեց սահ­մա­նա­զա­տու­մը, այ­սինքն, պետք է են­թադ­րել, որ մո­տա­վո­րա­պես ապ­րի­լի կե­սե­րին քար­տեզ­նե­րի հետ կապ­ված այդ ա­նո­րո­շութ­յու­նը լու­ծում ստա­ցավ:

Եվ երկ­րոր­դը. հի­շա­տակ­ված քար­տեզ­նե­րը, ինչ­պես բազ­միցս է աս­վել, բա­ցա­ռիկ են եւ գտնվում էին ՌԴ ԳՇ-ում: Պաշ­տո­նա­պես դա դեռ 2021թ. նո­յեմ­բե­րին Սո­չիում կա­յա­ցած ե­ռա­կողմ հան­դիպ­ման ժա­մա­նակ Պու­տինն էր ընդգ­ծել. «Ա­մե­նա­կար­եւո­րը հի­մա սահ­մա­նին ի­րա­վի­ճա­կը վերջ­նա­կան կար­գա­վո­րելն է, եւ­ այս­տեղ, ի­հար­կե, ա­ռանց Ռու­սաս­տա­նի մաս­նակ­ցութ­յան ո­չինչ ա­նել հնար­վոր չէ, այս­տեղ հա­վա­նա­բար, մեզ որ­եւէ մե­կը պետք էլ չէ, բա­ցի եր­կու կող­մե­րից եւ Ռու­սաս­տա­նից: Ին­չո՞ւ: Կան շատ պարզ պրագ­մա­տիկ բա­ներ՝ քար­տեզ­նե­րը, դրանք գտնվում են ռու­սա­կան բա­նա­կի Գլ­խա­վոր շտա­բում: Քար­տեզ­ներ են, ո­րոնք ցույց են տա­լիս, թե ինչ­պես են ան­ցել խորհր­դա­յին հան­րա­պե­տութ­յուն­նե­րի միջեւ սահ­ման­նե­րը։ Այս փաս­տաթղ­թե­րի վրա հիմն­վե­լով՝ պետք է հան­գիստ նստել եր­կու կող­մե­րի հետ, այն­տեղ հար­ցեր կան, ո­րոնք պա­հան­ջում են փոխ­զի­ջում­ներ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հա­վա­սա­րեց­նել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փո­խա­նա­կել, բայց այն­պես որ դա ճա­նաչ­վի եւ շա­հա­վետ լի­նի եր­կու կող­մե­րին»: Ս­րա­նից հե­տո քա­նիցս ռու­սա­կան պատ­կան պաշ­տոն­յա­ներ հայ­տա­րա­րում էին, որ ՌԴ-ն պատ­րաստ է այդ քար­տեզ­նե­րը տրա­մադ­րել: Ու փաս­տը, որ ընդ­հուպ  այս տար­վա մար­տի վեր­ջե­րը դեռ քար­տե­զա­յին հար­ցե­րը լուծ­ված չեն, նշա­նա­կում է, որ ռու­սա­կան այդ բա­ցա­ռիկ քար­տեզ­նե­րը, այս­պես ա­սած, պա­հան­ջարկ չու­նեին: Կամ այս­պես. ե­թե բրյու­սել­յան ձա­խո­ղու­մից հե­տո հան­կարծ այդ­պես կտրուկ շարժ տե­ղի ու­նե­ցավ ռու­սա­կան այդ քար­տեզ­նե­րով սահ­մա­նա­զա­տում ա­նե­լու ուղ­ղութ­յամբ, ա­պա դա նշա­նա­կում է, որ դի­մել են Մոսկ­վա­յին՝ խնդրե­լով քար­տեզ­նե­րը տալ: Իսկ դա ծան­րակ­շիռ ակ­նարկ է նաեւ քա­ղա­քա­կան տե­ղա­շար­ժի մա­սին:

Եվս մեկ նյո­ւանս: Այս­պես, թեեւ Ոս­կե­պա­րի հատ­վա­ծում սահ­մա­նա­զա­տում է ար­վել, սա­կայն նույն Ոս­կե­պա­րի ա­րեւմտ­յան թե­ւում գտնվող ադր­բե­ջա­նա­կան եր­բեմ­նի անկ­լա­վի (քար­տե­զում) հետ կապ­ված ո­րե­ւէ հայ­տա­րա­րութ­յուն չկա: Այ­սինքն` ի՞նչ է ստաց­վում, որ անկ­լավ­նե­րի թե­մա բաց են թո­ղել եւ հե­տո՞ են դրա­նով զբաղ­վե­լու. ե­թե այդ­պես է, կնշա­նա­կի, որ ամ­բող­ջա­կան սահ­մա­նա­զա­տում, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ար­ված չէ: Թե՞ գոր­ծըն­թա­ցը գնում է այն հու­նով, որն ընդգծ­ված է Պու­տի­նի հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յան մեջ. «Այն­տեղ հար­ցեր կան, ո­րոնք պա­հան­ջում են փոխ­զի­ջում­ներ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հա­վա­սա­րեց­նել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փո­խա­նա­կել, բայց այն­պես որ դա ճա­նաչ­վի եւ շա­հա­վետ լի­նի եր­կու կող­մե­րին»: Սա էա­կան է նաեւ այն տե­սանկ­յու­նից, որ տա­րածք­նե­րի փո­խա­նակ­ման սկզբուն­քը՝ ա­վե­լի օպ­տի­մալ եւ հար­մա­րա­վետ սահ­ման­ներ ու­նե­նա­լու հա­մար, ինչ­պես քա­նիցս ենք ժա­մա­նա­կին ա­սել, դրված է ռուս­նե­րի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ընդ­հա­նուր մո­տե­ցում­նե­րի հիմ­քում: Եվ ե­թե ըն­դու­նենք, որ հի­մա այդ մե­խա­նիզ­մով են ա­ռաջ գնում, ընդ ո­րում, ձեռ­քի տակ ու­նե­նա­լով ՌԴ ԳՇ-ի բա­ցա­ռիկ քար­տեզ­նե­րը, ա­պա այս փաս­տե­րը միան­գա­մայն պարզ եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րի տե­ղիք կա­րող են տալ:

ՈՒՐ ՄՆԱՑ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ»

Ի­հար­կե, ան­կախ այն բա­նից՝ Մոսկ­վան այս սահ­մա­նա­զատ­ման հետ կապ ու­նի, թե՝ ոչ, կան ո­րո­շա­կի հան­գա­մանք­ներ, ո­րոնք եւս չի կա­րե­լի հաշ­վից դուրս թող­նել: Այս­պես, մի կող­մից, ինչ­պես քա­նիցս ենք նշե­լու ա­ռիթ ու­նե­ցել, ան­կախ այն բա­նից՝ Հա­յաս­տա­նին որ­քա­նով է օ­գուտ թե վնաս ներ­կա սահ­մա­նա­զա­տու­մը, մեկ է, դրա հիմ­քը ա­պօ­րի­նի է: Կրկ­նենք. այն սահ­ման­նե­րը, ո­րոնք ե­ղել են ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ, անց­յալ են, ինչ­քան էլ որ դրա հետ կա­պեն Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կա­գի­րը (ո­րը, հի­շեց­նենք, ըն­դա­մե­նը դեկ­լա­րա­տիվ հայ­տա­րա­րութ­յուն է եւ չու­նի քար­տե­զա­յին ո­րե­ւէ հա­վել­ված կամ հիմք): Հա­յաս­տա­նի ներ­կա օ­րենսդ­րութ­յամբ ու­նենք պաշ­տո­նա­կան քար­տեզ­ներ, պաշ­տո­նա­կան սահ­ման­ներ, ո­րը փո­խել, ան­կախ ինչ­քա­նով է մեզ օ­գուտ կամ վնաս, թույ­լատ­րե­լի է բա­ցա­ռա­պես հան­րաք­վեի մի­ջո­ցով, եւ ներ­կա գոր­ծըն­թա­ցի մաս­նա­կից­նե­րը, վստահ ենք, սրա հա­մար դեռ պա­տաս­խան են տա­լու:

­Բայց նաեւ ու­նենք օբ­յեկ­տիվ ի­րո­ղութ­յուն­ներ. վեց տա­րի Նի­կո­լի ձեռ­քով ա­վեր­ված Հա­յաս­տա­նը, որ­տեղ բա­ցա­ռա­պես բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով ու­նենք կա­տաստ­րո­ֆիկ տա­պա­լում­ներ եւ նա­հանջ­ներ, կա­րո՞ղ է բա­ցի ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րի սահ­ման­նե­րից, այլ նկա­տա­ռում­ներ այս պա­հին ու­նե­նալ: Ի­հար­կե, Հա­յաս­տա­նը դեռ ու­նի ո­րո­շա­կի քայ­լե­րի հնա­րա­վո­րութ­յուն, ո­րոնք կա­րող են կտրուկ փո­խել ի­րա­վի­ճա­կը: Այդ թվում՝ Միու­թե­նա­կան պե­տութ­յան ան­դա­մակ­ցութ­յան հայ­տը, ո­րը նի­կոլ­յան խուն­տան փոր­ձում է հրամց­նել, որ­պես Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յան վե­րա­ցում, թեեւ ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նի վի­լա­յե­թա­կա­նա­ցու­մը թույլ չտա­լու միակ ռեալ այ­լընտ­րանքն է:

Ա­մեն դեպ­քում, ու­նենք մի ի­րո­ղութ­յուն, երբ նաեւ Նի­կո­լին փո­խե­լու դեպ­քում է նոր իշ­խա­նութ­յան հա­մար սահ­մա­նա­զա­տումն ու Ադր­բե­ջա­նի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» դառ­նում գործ­նա­կա­նում ա­ռանց այ­լընտ­րան­քի. միակ այ­լընտ­րան­քը` Ար­ցա­խը հետ նվա­ճելը եւ նախ­կին ստա­տուս-քվոն վե­րա­կանգ­նելն է, որն այս պա­հին ռեալ չէ: Ա­ռա­վել եւս, որ ա­մեն բան խո­սում է այն մա­սին, որ Նի­կո­լի կող­մից «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու գոր­ծըն­թա­ցը դրված է ա­րա­գաց­ված ռե­ժի­մի տակ, ե­թե ան­գամ ո­րո­շա­կի հար­ցեր մնում են չլուծ­ված: Հա­մե­նայն­դեպս, այդ մա­սին է խո­սում նաեւ Բայ­րա­մովի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը՝ Ղա­զախս­տա­նում Միր­զո­յան Ա­րո­յի հետ ու­նե­ցած հան­դիպ­ման արդ­յունք­նե­րից ել­նե­լով: Ըստ Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի՝ «Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի միջեւ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը պետք է լի­նի փաս­տա­թուղթ, ո­րը չի ու­նե­նա բաց կե­տեր եւ չի նե­րա­ռի հար­ցեր, ո­րոնք ո­րոշ ժա­մա­նակ անց կրկին կդառ­նան բա­նակ­ցութ­յուն­նե­րի թե­մա: Մենք պետք է ի­րա­տես լի­նենք մեր ակն­կա­լիք­նե­րի հար­ցում, ման­րա­մաս­ներ չեմ կա­րող հայտ­նել, քա­նի որ կան սպե­ցի­ֆիկ կե­տեր»:

Տ­պա­վո­րութ­յու­նը սա է. կան ինչ-ինչ դրույք­ներ, ո­րոնց շուրջ այս պա­հին վերջ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յու­նը հնա­րա­վոր չի հա­մար­վում: Ըստ այդմ, կա­րող է այս պա­հին ե­ղա­ծի հի­ման վրա ստո­րագր­վել փաս­տա­թուղ­թը՝ մնա­ցած հար­ցե­րին ժա­մա­նա­կի ըն­թաց­քում անդ­րա­դառ­նա­լու պայ­մա­նով:

Ո՞ր հար­ցերն են դեռ մնում չլուծ­ված: Կա­րե­լի է հի­շեց­նել՝ Միր­զո­յան Ա­րո­յի վեր­ջերս տրված գնա­հա­տա­կա­նով, խնդրա­հա­րույց էին մնա­ցել սահ­մա­նա­զատ­ման եւ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման հար­ցե­րը: Սահ­մա­նա­զատ­ման հարցն այ­լեւս խնդրա­հա­րույց չէ, եւ, նշվա­ծից ել­նե­լով, մնում է մտա­ծել, որ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ կապ­ված վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն դեռ չկա: Իսկ այս­տեղ հին ի­րո­ղութ­յուն­ներն են. կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծար­կում նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի հա­մա­ձայն, ո­րին էն գլխից դեմ է Ա­րեւ­մուտ­քը:

­Բայ­րա­մո­վի նման հայ­տա­րա­րութ­յու­նը, թե­րեւս, մտա­ծե­լու հիմք է տա­լիս, որ ե­թե ան­գամ սահ­մա­նա­զատ­ման քար­տեզ­նե­րի հար­ցով ռուս­նե­րին դի­մե­լու քայ­լին գնա­ցել են, բայց կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ կապ­ված Նի­կո­լը Ա­րեւ­մուտ­քի «խնդրան­քը» մեր­ժել այդ­պես էլ չի կա­րող. թե ին­չու, դժվար չէ կռա­հել: Բայց նաեւ, ինչ­պես Բորտ­նի­կո­վը եւս նա­խօ­րեին հաս­տա­տեց, ռուս սահ­մա­նա­պահ­նե­րին, ըստ այդմ, նաեւ ռու­սա­կան ռազ­մա­բա­զան Հա­յաս­տա­նից հա­նե­լու մա­սին այս պա­հին խոսք ան­գամ չկա: Գու­մա­րած, Նի­կո­լը բրյու­սել­յան հի­շա­տակ­ված այ­ցից հե­տո ակն­հայ­տո­րեն թու­լաց­րել է նաեւ ՀԱՊԿ-ից դուրս գա­լու թե­ման: Ընդ ո­րում, ե­թե ՀԱՊԿ-ի շուրջ աղ­մու­կը սար­քե­ցին հա­յաս­տան­յան ո­րո­շա­կի հատ­ված­ներ ա­զե­րի­նե­րի ներ­խուժ­ման պատ­ճա­ռա­բա­նութ­յամբ, ա­պա հի­մա, երբ խո­սում են սահ­մա­նա­զատ­ման «հա­ջող ըն­թաց­քի» եւ այդ մե­խա­նիզ­մը բո­լոր սահ­ման­նե­րին կի­րա­ռե­լու մա­սին, ա­պա Նի­կո­լի պա­հան­ջը եւս, թե՝ գնա­հա­տա­կան տվեք ադր­բե­ջա­նա­կան ներ­խուժ­մա­նը, իր հեր­թին է կորց­նում իր հիմ­քը:

­Կարճ ա­սած, նման է, որ Նի­կո­լը վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման հար­ցում դեռ խնդիր­ներ ու­նի, հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ ա­մեն դեպ­քում, օ­դից կախ­ված է մնում նրա մնալ-չմնա­լու հար­ցը: Ա­լիեւն էլ, կար­ծես թե ո­րո­շել է իր հեր­թին ոտ­քը մի փոքր ար­գե­լա­կին դնել, ո­րը նրա հա­մար եւս այս պա­հին ձեռն­տու է: Ա­մեն դեպ­քում, աշ­խար­հը ծայ­րա­հեղ խառն է, մի շարք գլո­բալ հար­ցեր ի­րենց պա­տաս­խան­նե­րին են սպա­սում, եւ այս պա­հին շատ ա­ռաջ ընկ­նե­լը բո­լո­րի հա­մար է դար­ձել վտան­գա­վոր: Գո­նե մին­չեւ աշ­նան սկիզբ, երբ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յու­ննե­րի հարցն ա­վե­լի ո­րո­շա­կի կդառ­նա: Ա­սենք, այս պա­հին կա­րող են նաեւ սահ­մա­նա­զա­տու­մը շա­րու­նա­կել, ո­րը է­լի ժա­մա­նակ է պա­հան­ջում:

Չ­նա­յած, ե­րեկ Ա­լիե­ւին այ­ցե­լեց Լու­կա­շեն­կոն, եւ կան լու­րեր, որ շատ հե­տաքր­քիր խո­սակ­ցութ­յուն են ու­նե­ցել:

Выход из ЕАЭС приведёт к коллапсу экономики Республики Армения: Россия остаётся основным торговым партнёром Участники Idram Junior получили призы: завершился первый конкурс финансовой грамотности JuniusКакую альтернативу можно предложить исключительным условиям? «Паст»Почему наблюдательная миссия борется с другой наблюдательной миссией? «Паст»Какова цель изменения порядка учета? «Паст»Оппозиционеры «решили» победить в Вагаршапате: «Паст» 5 312 038 драмов — «Симфоническому лесу»: ноябрьский бенефициар — национальный хакатон AI4Biodiversity: AI Solutions for Nature Пашинян сделал все, чтобы передать Арцах Азербайджану: «Паст»Захарова прокомментировала заявления о «гибридной войне» против АрменииСын чемпиона мира Исраела Акопкохяна - чемпион Европы до 23-х летОтслуживших в армии иностранцев не будут выдворять из России и лишать разрешения на работуРоссия — важный экономический партнёр Армении: 15% населения страны зависят от денежных переводов из РФТео Джеймс рассказал, чего ожидать от второго сезона сериала «Джентльмены» на NetflixПоданы кассационные жалобы на решение о приговоре Ашота Минасяна к двум годам лишения свободыТрамп пообещал выплатить гражданам США по $2 тысячи от повышенных таможенных пошлинТам, где исчезает материя: пятое измерение и происхождение невидимого мираЗеленая инициатива Ucom продолжилась в УрцадзореПамять как оружие: пять лет спустя после падения Ми-24 в небе над Ерасхом (Фото) Члены партии «Всеармянский фронт» отдали дань памяти воинам в воинском пантеоне «Ераблур» Monumentwatch.org: Алиев продвигает тезис «Западного Азербайджана» и дает распоряжение «историкам»Адвокат архиепископа Микаэла продолжает публиковать нарушения судьи Армине МеликсетянСенаторы США договорились прекратить самый долгий в истории шатдаун правительства«Почему Армения не может отказаться от дешёвого российского газа»«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»Западный «сегмент» объединится: «Паст»Стипендиаты фонда «Музыка во имя будущего» выступили на юбилейном концерте фонда «Артис Футура»Убеждают, чтобы Никол Пашинян внезапно не появился возле Эчмиадзина: «Паст»Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»Подано ходатайство об аресте бывшего министра экономики АрменииДубай обогнал Нью-Йорк в рейтинге Savills лучших городов для миллионеровВоенные прокуратуры Армении и Италии подписали Меморандум о сотрудничествеВладимир Путин наградил орденом архиепископа Езраса- предстоятеля Российской и Ново-Нахичеванской епархии Армянской Апостольской Церкви Президент Армении встретился с представителями армянской общины КатараЛиван освободил сына Каддафи после десятилетнего заключенияУзбекистан инвестирует в США более 100 млрд долларов: Трамп объявил о сделкеВ Турции ни один армянский актер не согласился сыграть роль бойца АСАЛАПочему нам нравится притворяться богатыми? Александра Григорян и Тигран Карапетян – лучшие тяжелоатлеты на молодежном ЧЕ 2025 Ответ Алиеву«Аякве»: Рубен Варданян – живой дух борьбы нашего народаВ школах острая нехватка учителей: «Паст»«Добровольцы» для выполнения прихотей властей: «Паст»Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут» Уважаемые военные разведчики, вы гордость нашей страны․ Аршак КарапетянИнтервью председателя правления IDBank Мгера Абраамяна для Khaleej TimesБританские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 летШойгу Армену Григоряну: Ситуация на Южном Кавказе требует нашего постоянного вниманияPolitico: Руководства Еврокомиссии и Бельгии проведут кризисную встречу по российским активамНаграждение архиепископа Езраса Нерсисяна президентом России Владимиром Путиным - четкий месседж правительству РА (видео)