Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից
АНАЛИТИКА«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երեկ հայտարարել է, թե առաջիկայում մեծ հանրահավաք են հրավիրելու, մարդիկ կիմանան իրենց հաջորդական և անդադար գործողությունների մասին։
Ինքը՝ Գալստանյանը, երեկ նաև տեսաուղերձ է հրապարակել, նշել, թե իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից, գործող վարչախմբի վրա ազդեցություն չի ունեցել այն լայն անհամաձայնությունը, որը հայտնել են քաղաքացիները։ Ըստ ամենայնի՝ մեծ հանրահավաքը շարժումը նախատեսում է իրականացնել այս շաբաթ օրը և, կախված հանրահավաքի մասնակցության ակտիվությունից` արդեն կարող են գնալ բավականին կտրուկ գործողությունների. այդ հանգամանքն իր խոսքում չէր բացառել նաև Բագրատ Սրբազանը։
Գործող իշխանությունները բավականին ակտիվորեն նախապատրաստվում են շաբաթօրյա հանրահավաքին` ոչ միայն ոստիկանության զորքերին հրահանգավորելով, այլ նաև ոստիկանության ամբողջ անձնակազմին և փրկարար ծառայությանը հանձնարարվել է հանգստյան օրերին ուժեղացված ծառայություն իրականացնել. խոստացել են նաև պարգևատրում հատկացնել ավելի ակտիվ ծառայություն վարելու, ընդդիմադիրներին հետապնդելու, ինչպես նաև ցուցարարներին բերման ենթարկելու համար։ Փաշինյանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, թե ոչ մի բանի առջև կանգ չի առնելու ընդդիմադիր շարժումը վերջնականապես ձախողելու և ոչնչացնելու համար:
Նշել է, թե դրանից է կախված ոչ միայն իր, այլ նաև իր թիմակիցների ապագան, ուստի ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև նրա բոլոր թիմակիցները գազազած հարձակվում են ընդդիմության և քաղաքացիների վրա՝ գիտակցելով, որ ընդդիմադիր շարժման հաջողությունը իրենց վերջն է նշանակում։
Գոհար Վարդանյան
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах
3
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России



