«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ն իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թ. մայիսից իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը:
Ծրագիրը մեկնարկել է ս.թ. մայիսի 6-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ մայիսի 13-22-ն այն կիրականացվի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում:
Վերոնշյալ 2 միջոցառումներին մասնակցել է շուրջ 60 կամավոր:
«Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը նախատեսված է մշակույթի ոլորտում կամավորական գործունեություն ու կամավոր աշխատանք իրականացնող անձանց համար: Ծրագրի շնորհիվ մասնակիցները ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ և հմտություններ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու համար: Ծրագիրը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-մշակութային կյանքում լիարժեք ներգրավվածության ապահովմանը կամավորների միջոցով:
Ծրագրի շրջանակում ներառական ոլորտի առաջատար մասնագետները ներգրավմամբ կազմակերպվում են դասընթացներ, վարպետության դասեր, այլ նպատակային միջոցառումներ, իրականացվում են հանդիպումներ Հայաստանում գործող մի շարք ներառական փառատոների, ծրագրերի ղեկավարների և հաշմանդամություն ունեցող արվեստագետների հետ:




















































