Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Եվրախորհրդարանը ԵԽԽՎ-ին կոչ է արել իր բանաձևերում համահունչ լինել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններին

МЕЖДУНАРОДНОЕ

 Եվրախորհրդարանը լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին և համաեվրոպական այլ կառույցներին և միջազգային կազմակերպություններին կոչ է անում համահունչ լինել համանախագահների հայտարարություններին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,&nbsp ; Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  հերթական 16-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Երկօրյա քննարկումների ավարտին ընդունվել են համատեղ եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ: Ընդունված փաստաթղթում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական այլ կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող մտահոգիչ քննարկումներին:

«ԵԱՀԿ Մինսիկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է եւ այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական եւ այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերում, որպեսզի այդկերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Համատեղ հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարներին, այդ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթին:

«Արմենպրես»-ն ընթերցողին է ներկայացնում հայտարարության ամբողջական տեքստը.

«Համաձայն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի` Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը

1. ողջունում է 2015 թվականի դեկտեմբերի 7-ին ԵՄ-Հայաստան բարձր մակարդակի բանակցությունների մեկնարկը` նկատի ունենալով նոր` համապարփակ շրջանակային համաձայնագիրը, որը կներառի քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցությունը: Հիշեցնում է, որ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը /ԽՀՀ/ դեռեւս 2015թ. մարտին առաջարկել էր օգտագործել մտքերի փոխանակության ընթացքում ձեռք բերված փորձը՝ հաստատելու համար իրավականորեն պարտավորեցնող համաձայնագրային նոր հիմք, որպեսզի այն փոխարինի 1999 թվականի Գործընկերության եւ համագործակցության հնացած համաձայնագրին,

2. վկայակոչում է Ասոցացման համաձայնագրի (ԽՀԱԱԳ) բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքը՝ հավատացած լինելով, որ այդ բանակցությունների տեխնիկական արդյունքը, որն այն ժամանակ ի պահ էր տրվել` հետագայում հղում կատարելու համար, կդյուրացնի ԵՄ-Հայաստան ներկայումս վերսկսված բանակցությունների արագ ավարտը,

3. ակնկալում է նոր պայմանագրում տեսնել իրավունքի գերակայության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հանդեպ հստակ ամրագրված հանձնառություն, որը պետք է լինի պայմանագրի անկյունաքարը: Այնուհետեւ ընդգծում է, որ հարգանքn այս ընդհանուր արժեքների հանդեպ կարող է միայն ընդլայնել եւ հետագայում դյուրացնել համագործակցությունը բոլոր այլ ոլորտներում, որոնք ենթադրվում է, որ պետք է լինեն պայմանագրում, սկսած էներգետիկայի, տրանսպորտի կամ բնապահպանության ոլորտներից մինչեւ ներդրումները եւ առեւտուրը: Հիշեցնում է, որ Հայաստանը շարունակում է մնալ GSP+ արտոնյալ առեւտրային սխեմայում, իր մոնիտորինգային բարեփոխված ընթացակարգում` ԵՄ ընդլայնված դերակատարմամբ, 

4. կարծում է, որ նոր, հավակնոտ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրը համատեղելի է Արեւելյան գործընկերության առաջանցիկ տարբերակման մոտեցման հետ` մասնավորապես հաշվի առնելով վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականությունը: Հիշեցնում է, որ քաղաքացիների շարժունակության ակտիվացումն անվտանգ եւ լավ կառավարվող միջավայրում մնում է Արեւելյան գործընկերության հիմնական նպատակը եւ ողջունում է Հայաստանի կողմից Վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրի՝ ընդհանուր առմամբ լավ իրականացումը: Ընդգծում է, որ շարունակական եւ կայուն առա ջընթացը վճռորոշ է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հետագա շարունակման համար,

5. ընդգծում է ապագա համաձայնագրում ուժեղ խորհրդարանական ձեւաչափի ներառման անհրաժեշտությունը՝ խրախուսելով օրենսդիրներին մշակելու ընթացակարգեր, որոնք թույլ կտան իրենց պատշաճ կերպով տեղեկացված լինելու բանակցային գործընթացի ժամանակ եւ լիարժեք ներգրավված լինելու դրա հետագա իրականացման ու մշտադիտարկման հարցերում,

6. հիշեցնում է ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների ամենամյա երկխոսության մեծ կարեւորությունն ու արժեքը՝ որպես բացառիկ ձեւաչափ, որը թույլ է տալիս կառուցողական կերպով ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են հիմնարար ազատությունները, ներառյալ հավաքների եւ ժողովների ազատությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը, իրավունքի գերակայությունը, շարժունակությունը, դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը, զանգվածային լրատվամիջոցների ազատությունը եւ պայքարը խոշտանգումների եւ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ,

7. ողջունում է ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիային համապատասխանեցնելուն ուղղված ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջերս նախաձեռնած զգալի ջանքերը եւ ակնկալում խոշտանգումներից խուսափելու եւ անպատժելիության դեմ պայքարելու համար ներկայումս քննարկվող օժանդակ միջոցների հետագա առաջընթաց: Ողջունում է նաեւ Դատական օրենսգրքի վերանայումը եւ դատական համակարգի անկախության ամրապնդումը, մասնավորապես` Արդարադատության խորհրդի, ինչը նախատեսվում է սահմանադրական փոփոխություններով եւ ինչին աջակցել է Վենետիկի հանձնաժողովը: Ը նդգծում է ԵՄ-ի կողմից ողջ աշխարհում ICC /Միջազգային քրեական օրենսգրքի/ վավերացմանը տրվող կարեւորությունը,

8. հաշվի է առնում դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ հիշեցնելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված առաջին եւ երկրորդ կարծիքները եւ 2015 թվականի դեկտեմբերի 10-ի ԵՄ հայտարարությունը, որը հորդորում էր իշխանություններին թափանցիկ կերպով եւ լիարժեք հետաքննել ընտրական կեղծիքների վերաբերյալ հայտարարությունները,

9. ընդգծում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության կողմից նախկինում արդեն ներկայացված եւ գոյություն ունեցող առաջարկությունների լիարժեք իրականացումը բանալի է ողջ ընտրական գործընթացի հանդեպ վստահության բարձրացման համար եւ ակնկալում է, որ անհրաժեշտ փոփոխությունները, որոնք մասնավորապես վերաբերում են Ընտրական օրենսգրքին, կընդունվեն մինչեւ 2017 թվականի համապետական ընտրությունները,

10. ընդունում է, որ տարիներ շարունակ հայաստանյան բարեփոխումների գործընթացի եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման արդյունավետ իրականացմանն ուղղված Եվրոպական միության օժանդակությունը ծառայել է իր նպատակին: Ողջունում է 2015 թվականի դեկտեմբերի 16-ին ԵՄ-ի կողմից 30 միլիոն եվրոյի աջակցության նոր ծրագրի ընդունումը, որը միտված է բարելավելու հետագա ջանքերը՝ ուղղված աշխատանքային պայմանների, ֆինանսական կառավարման եւ ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության ոլորտներում հետագա ջանքերի ընդլայնմանը: Նշում է այն կարեւոր դերը, որ քաղաքացիական հասարակությունը կարող է ունենալ հանրային կյանքի բոլոր ոլորտներում թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման, ինչպես նաեւ՝ EDIHR-ի /Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների եվրոպական գործիք/ կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցով GSP+ իրականացման մոնիտորինգի գործում, աջակցում եւ խրախուսում է Հայաստանի լիարժեք մասնակցությունը COSME եւ Horizon 2020 ծրագրերին,

11. խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով շարունակվող եւ մարդկային կորուստների, հրադադարի համաձայնագրի լուրջ խախտումների աճման կապակցությամբ, այդ թվում՝ ծանր հրետանու, ականանետների կիրառմամբ, որը շարունակաբար բերել է մարդկային զոհերի անգամ քաղաքացիական բնակչության շրջանում: Ընդգծում է, որ չի կարող որեւէ արդարացում լինել բոլոր կողմերի անմեղ քաղաքացիների մահվան դեպքերի եւ վիրավորների համար: Աջակցում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, ինչի ուղղությամբ բազմիցս կոչեր են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հիշեցնում է, որ Մինսկի խմբի համանախագահները սեպեմբերի 26-ին նշել են, որ Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմների մանրամասները՝ հորդորելով Ադրբեջանին վարվել նույն կերպ: ԵՄ-ից ակնկալում է առավել ակտիվ դերակատարում ունենալ վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին աջակցելու գործում, որոնց նպատակը խաղաղության, հաշտեցման եւ վստահության գաղափարների տարածումն է,

12. կարծում է, որ լարվածության աճը վերջին շրջանում, անկասկած, ապացուցում է, որ status quo-ն դարձել է անկայուն եւ որ չի կարող այլընտրանք լինել խաղաղ կարգավորմանը՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի եւ միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների,

13. լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է, այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական եւ այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերում, որպեսզի այդկերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, կոչ է անում ներգրավված բոլոր կողմերին՝ ստանձնելու քաղաքական առավել լայն հանձնառություն: Կոչ է անում Եվրոպական միությանը փոխանակման եւ շարժունակության ծրագրերում ընդգրկել հակամարտության շրջաններից եկող ուսանողներին եւ ուսուցիչներին, ինչպիսին, օրինակ, Լեռնային Ղարաբաղն է, ինչպես նշված է 2015թ. մայիսի Բոլոնիայի հռչակագրում, եւ որն ընդունվել է նաեւ ԵՄ անդամ բոլոր պետությունների եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից,

14. ողջունում է շուրջ 20 000 սիրիացի փախստականներ ընդունելու՝ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը եւ Եվրոպական հանձնաժողովին ու ԵՄ անդամ երկրներին կոչ է անում դրական արձագանքել եւ աջակցել հայաստանյան իշխանությունների բոլոր այն դիմումներին, որոնք ուղղված կլինեն Հայաստանում սիրիացի փախստականների հետագա սոցիալական ինտեգրմանը,

15. վկայակոչում է 2015 թվականի ապրիլին Երեւանում տեղի ունեցած Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցի միջոցառումները եւ ողջունում է ԵՄ կառույցների ու դրանց ղեկավարների մասնակցությունն այդ միջոցառումներին: Խրախուսում է բոլոր անդամ երկրներին եւ ԵՄ կառույցներին՝ հետագայում եւս օժանդակել Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նշելով, որ այդ հարցը վերջին տարիներին դարձել է բաց եւ հրապարակային բանավեճի առարկա հենց Թուրքիայում,

16. արձագանքում է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի 2015 թվականի հունիսի 10-ի կոչին, որում հորդորվում է կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունների վավերացման եւ միակողմանիորեն փակված սահմանի բացման միջոցով: Աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնություններին՝ համոզմունք ունենալով, որ դրանք կարող են վերջ դնել տարածաշրջանում որեւէ երկրի մեկուսացմանը: Լիահույս է, որ նման զարգացումները կօգնեն հաղ թահարելու անցյալի ժառանգությանը եւ խիզախորեն առերեսվելու դրա հետ»:

 

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян