Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան
БЛОГԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շամշադինի» լեզվով ասած Hate speech-ը, նույն ինքը՝ ատելության խոսքը, 2018-ից առաջ նախկին ընդդիմադիրների՝ ներկայիս իշխանության կարկառունների ցանած սերմերն են, հենց իրենք են ստեղծել այսօրվա Հայաստանի ատելության մթնոլորտը, դարձրել առօրյայի անբաժան «համեմունքը». դագաղներով եկան՝ կեղծ թավշի, առերևույթ, բայց սուտ «սիրո ու հանդուրժողականության» քողի ներքո, 2020-ից սև դագաղներ բերեցին գլխներիս, մեզ էլ դարձրին իրար ատող ու չհանդուրժող։
Ես դեռ հավատում եմ, որ իրական բարին պիտի հաղթի չարին, ու թող լինեմ վերջին միամիտը...
Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար։ Էս պայքարը յուրատեսակ ֆիլտր է հայաստանյան հանրային, ներքաղաքական դաշտի համար. շատ ջրեր կպարզվեն հընթացս, համառության, ամուր կամքի դրսևորմամբ կհաղթահարեն միայն իրական ազգային օրակարգերը։ Ու թող լինեմ վերջին միամիտը, ով հավատում է սրան...
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



