28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել է
ОБЩЕСТВОԱյսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Արման Սարգսյանը իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավոտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Գոռ Աբրահամյանն ու պարեկ Արմեն Աթաբեկյանը:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



