Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Խորհրդարանն ընդունել է աղմկահարույց կոնվենցիան. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1898-վախճանվել է նկարիչ Գրիգոր Գաբրիել յանը։

1910-ծնվել է դերասան, ռեժիսոր Լևոն Աբրահամյանը։

1943-վախճանվել է մանկավարժ Սահակ Հայրապետյանը։

1967-վախճանվել է կոմպոզիտոր և խմբավար Կարո Զաքարյանը։

1970-վախճանվել է հայ խորհրդային թերապևտ, Հայաստանի կարդիոլոգիայի ինստիտուտի հիմնադիր Լևոն Հովհաննիսյանը։

1986-վախճանվել է նկարիչ Հովհաննես Շարամբերյանը։

1988- կապված ԼՂՀ-ի դատախազի տեղակալի պաշտոնում ադրբեջանցու նշանակման հետ՝ Ստեփանակերտում տեղի է ունեցել անհնազանդության ցույց, որը վերաճել է գործադուլի, այն դադարել է միայն երկու օր անց, երբ այդ նշանակումը չեղարկվել է։

2006- Բուլղարիայի խորհրդարանը մերժել է ազգայնական ATAKA կուսակցության ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այն մերժել է խորհրդարանում մեծամասնություն կազմող սոցիալիստների կողմից ստեղծված կոալիցիան, որի ներկայացուցիչները պնդել են, որ բանաձևի ընդունման դեպքում կսրվեն հարաբերությունները Թուրքիայի հետ:

2007-Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Մովսես Հակոբյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ղարաբաղի զինուժի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

2009-վախճանվել է արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։

2017-Լեռնային Ղարաբաղի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված ‹‹Շանթ›› հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը:

2020- Ազգային ժողովն ընդունել է Լանզարոտիի աղմկահարույց կոնվենցիան՝ սեռական շահագործումից ու սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան:

2023-Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի և Վարդենիսի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ԱՇԽԱՐՀ

330-հանդիսավորությամբ օծվել է Կոստանդնուպոլիսը։

482-ծնվել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս 1-ին Մեծը։

868-չինացի կայսր Վան Ցզեն ստեղծել է «Ալմաստե սուտուրուն», որը մինչև մեր օրերը հասած ճշգրիտ ամսաթիվ ունեցող առաջին տպագիր փաստաթուղթն է։

1720-ծնվել է գերմանացի բարոն, ռուսական բանակի ռոտմիստր և հայտնի պատմող Կարլ Ֆրիդրիխ Իերոնիմ ֆոն Մյունհաուզենը, որի անունը դարձել է սուտասանության խորհրդանիշ:

1833-այսբերգի հետ բախման արդյունքում խորտակվել է անգլիական «Lady of the Lake» առագաստանավը, որի արդյունքում զոհվել է 215 մարդ։

1858-Միննեսոտան դարձել է ԱՄՆ-ի 32-րդ նահանգը։

1860-Ջուզեպպե Գարիբալդիի «հազարյակը» ափ է իջել Սիցիլիայում։

1864-ծնվել է անգլիացի գրող և կոմպոզիտոր Էթել Լիլիան Վոյնիչը։

1904-ծնվել է իսպանացի հանրահայտ նկարիչ Սալվադոր Դալին։

1918-Ֆելիքս Ձերժինսկու դրդմամբ ՎՑԻԿ-ը որոշում է ընդունել փակել մոսկովյան թերթերը, քանի որ նրանք տարածում են սուտ լուրեր և խորհրդային իշխանության դեմ են տրամադրում մարդկանց։

1927-ստեղծվել է ԱՄՆ-ի Կինոմշակույթի ակադեմիան։

1928-Նյու Յորքում սկսվել է աշխարհում առաջին հեռուստահաղորդումների պարբերական հեռարձակումը։

1931-ավստրիական «Կրեդիտ-Անշտալտ» բանկի սնանկացմամբ սկսվել է Կենտրոնական Եվրոպայի ֆինանսական ճգնաժամը։

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների ավիահարվածների արդյունքում ամբողջությամբ քանդվել է Քուինս-հոլլը, որը երկար ժամանակ եղել է Լոնդոնի գլխավոր համերգային դահլիճը։

1944-ԽՍՀՄ-ում պաշտպանության պետական կոմիտեն որոշում է ընդունել արտաքսել թաթարներին Ղրիմից։ 1949-Սիամի թագավորությունը վերանվանվել է Թայլանդ։

1949-Նյու Յորքում վաճառվել է առաջին «Պոլարոյիդ» ֆոտոապարատը 89 դոլար 95 ցենտ գնով։

1955- սկսվել է խորհրդակցություն Վարշավայում սոցիալիստական ճամբարի երկրների միջև, որի արդյունքում ստեղծվել է Վարշավայի պայմանագրի միությունը։

1996-Էվերեստ բարձրանալիս 8 ալպինիստ է զոհվել լեռան հարավային լանջին։

2000-Հնդկաստանում ծնվել է այդ երկրի միլիարդերորդ բնակիչը։

2014-կայացել է ինքնորոշման հանրաքվե Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։

2021- Կազան քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունեցել հրաձգություն, որի արդյունքում զոհվել է 9 մարդ, հարձակում գործած 19-ամյա Իլնազ Գալիևը ձերբակալվել է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»