Օբամայի քաղաքականության արդյունքը քաոսն է Մերձավոր Արեւելքում. Մաքքեյն
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի քաղաքականության արդյունքը դարձել է քաոսը Մերձավոր Արեւելքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս դիրքորոշումը հունվարի 20-ին ներկայացրել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեի նախագահ Ջոն Մաքքեյնը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում վաշինգտոնյան վարչակազմի «արկածախնդրությունը» հանգեցրեց իշխանության վակուումի, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը թույլ տվեց հսկողության տակ առնել տարածքների մի մասը:
«Այս ընդգրկուն արկածախնդրության արդյունքը պետք է պարզ լինի մեզ բոլորիս համար՝ Մերձավոր Արեւելքում ոչ թե նոր կարգ է հաստատվել, այլ միայն՝ քաոս»,- նշել է նա՝ ելույթ ունենալով Կոնգրեսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



