«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու հեռանկարներին, հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանն ասել է. «Արա Աբրահամյանը, եթե չեմ սխալվում, շատ փող ունի: Այլ արժանիքներ չեմ կարող նշել»:
«ՉԻ» - Փաստորեն հանրապետականներն էլ են մեկ-մեկ ճիշտ բաներ ասում: Այլ հարց է, որ կոնկրետ այս դեպքում Արտակ Դավթյանի դիտարկումը շատ հանգիստ կարելի է տարածել նաեւ ՀՀԿ խմբակցության մեծամասնության վրա՝ այնտեղ չափազանց շատ են մարդիկ, որոնք հարուստ լինելուց բացի այլ արժանիք չունի:
Ընդ որում՝ հաշվի առնելով Հայաստանի վիճակն ու այդ մարդկանց կենսագրությունները, հազիվ թե նրանց հարուստ լինելը կարելի է արժանիք համարել: Ավելի տեղին է «հանցավոր գործունեության իրեղեն ապացույց» ձեւակերպումը:
Ասվածն, ի դեպ, չի նշանակում, թե ՀՀԿ խմբակցության այն պատգամավորները, որոնք այնքան էլ հարուստ չեն, անպայման այլ արժանիքներ ունեն: Նրանց դեպքում էլ տեղին է «նույնիսկ այդ արժանիքը չունեն» ձեւակերպումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



