Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան
БЛОГԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարգելի՛ ընդդիմադիրներ՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, քաղաքացիական և այլն․․․
Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից՝ փառատոնների մասնակցելով, ջազ լսելով, համերգների գնալով և այլն։ Էդ իրենք չեն մեղավոր, որ ոչ ոքի չեն հավատում ու վախենում են հերթական՝ 2018-ի նման կամ մի քիչ տարբերվող սցենարներով սխալվելուց, այլ քաղաքական այն էլիտաները, որոնք երկրում իրավիճակ փոխելու պատասխանատվություն են վերցրել իրենց ուսերին, ու մինչև հիմա չեն հաջողում․ սա վերաբերում է այդ թվում նաև ինձ։ Մարդկանց՝ ինչ-որ մեկի համերգին գնալու մեջ մեղադրելուց առաջ ինքներդ ձեզ հարց տվեք՝ ունակ եղե՞լ եք, օրինակ՝ Համասյանների, Սմբատյանների կամ այլ հանրահայտ ու աշխարհահռչակ հայերի ստեղծած բովանդակությանը մոտ "պրոդուկտ" ստեղծել՝ տարբերությամբ, որ այդ պրոդուկտը քաղաքական կլինի ու էնքան հույս ու հավատ կներշնչի ժողովրդի մոտ, որ կուրորեն, անվարան ու անվերապահ ձեզ կլսեն, կվստահեն ու կհետևեն։ Ու ոչ մի կերպ որպես հիմնավորում մի՛ բերեք պետությունը կազմաքանդվելու ծանր իրավիճակը, երկիրը բաժան-բաժան անելու հակահայ իշխանության վարած քաղաքականությունը։ Մարդիկ ՉԵ՛Ն ՎԸՍ-ՏԱ-ՀՈՒՄ ՈՉ ՈՔԻ, հետևաբար ֆեյսբուքում կամ դրսում էս կամ էն պատի տակ մարդկանցից դժգոհելու փոխարեն պետք է մտածել ոնց արժանահավատ առաջարկ ստեղծել, որը ժողովրդին ներկայացնելու դեպքում՝ անվերապահ աջակցություն կստանա։ Ջազ լսող-նվագող, երգող, պարող, համերգների գնացող քաղաքացիները ևս ոչ պակաս հայրենասեր ու հայրենավեր մարդիկ են, կարող ա վերջում պարզվի ավելի հայրենասեր են, քան նրանք, ովքեր ամբողջ օրը դրա մասին բարձրախոսով գոռում են․ էս մարդիկ իրենց "ֆրոնտում" մշակութապահպան կռիվ են տալիս (իհարկե խոսքս իրական ու անաղարտ մշակույթի մասին ա, ոչ թե այլասերված), մի՛ խրտնացրեք մի մեծ համայնքի ու դրա հետևորդներին, որ պոտենցիալ իրավիճակ փոխող կարող են դառնալ, եթե վստահելի ու արժանահավատ ԱՌԱՋԱՐԿ հնչեցվի՝ ինչ է արվելու, ինչպես է արվելու, երբ է արելու, ինչի համար է արվելու, իսկ հետո ինչ լինելու։
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Оксана Самойлова о разводе с Джиганом: Ему надо повзрослеть
5
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»



