Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունների, ընդդիմադիր կուսակցությունների անդամներն ու շարքային քաղաքացիները Թբիլիսիի կենտրոնում ցույց են անցկացնում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ակտիվիստները հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնի Հանրապետության հրապարակում, իսկ ավելի ուշ նախատեսվում է երթ դեպի Ռուսթավելի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենք։ Ցուցարարները վանկարկում են «Ո՛չ ռուսական օրենքին»։
Ավելի վաղ՝ Վրաստանի խորհրդարանը մեծամասնությամբ և առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Խորհրդարանական ընթացակարգերին զուգահեռ Թբիլիսիում շարունակվում են օրենքի դեմ բողոքի ակցիաները։
Խորհրդարանն այժմ պետք է օրինագիծը քննարկի երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովում և լիագումար նիստում։ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի հանձնաժողովային և լիագումար քննարկումը կշարունակվի հաջորդ շաբաթ։




















































