ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»
ОБЩЕСТВО
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Իսրայել՝ Հիշողության օր, ՀԱՀ՝ Ազատության օր, Սլովենիա՝ Ազգային դիմադրության օր, Ավստրիա՝ Երկրորդ հանրապետության օր, Իրան՝ Անվտանգ երթևեկության օր, ԱՄՆ՝ Ծառատնկման օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1749– վախճանվել է եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին։
1912-ծնվել է խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ Էդգար Տեր-Ղազարյանը։
1915-ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։
1965– վախճանվել է նշանավոր կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը։
1992-Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր։
1993- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մակեդոնիայի հետ։
2001- «Հրազդանցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունը վաճառվել է «Միկա-Արմենիա» ընկերությանը 415 մլն դրամով:
2004- Ազատության հրապարակում հայաստանյան միացյալ ընդդիմության ղեկավարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ հասնել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին:
2006-ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկվել է առաջին խմբում, որտեղ ընդգրկվել է նաև Ադրբեջանը:
2007-Հայաստանի պաշտպանության նախարարության Մարշալ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում տեղի է ունեցել ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում – 2007» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը։
2012- ՀԱԿ, ՀՅԴ և ԲՀԿ կուսակցությունները դիմել են Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ պահանջով, որպեսզի ՍԴ-ն հակասահմ ա նադ ր ա կան ճա ն ա չի Ընտ ր ա կ ա ն օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները:
2015-Միացյալ Նահանգներում կազմավորված «Փարոս» հիմնադրամը Գյումրիում բացել է Երեխաների զարգացման կենտրոն։
2017- Հայաստանում ցուցադրվել է Քըրք Քըրքորյանի Survival pictures ընկերության կողմից նկարահանված «Խոստումը» ֆիլմը, որի ռեժիսորը օսկարակիր Թերրի Ջորջն է:
2019-Հայաստանում առաջին անգամ տոնել են քաղաքացու օրը:
ԱՇԽԱՐՀ
1289-մամլուք սուլթան Կալաունը գրավել է Տրիպոլին։ Խորտակվել է խաչակիրների Տրիպոլիի կոմսությունը։
1512-Ֆիլիպիններում աբորիգենները սպանել են պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելանին։
1644-Կանադայում առաջին անգամ ցորեն են ցանել։
1791-ծնվել է ամերիկացի նկարիչ և գյուտարար, գրող, հեռագրի և մորզեի այբուբենի ստեղծող Սեմյուել Մորզեն։
1812-Ռուսաստանի ցար Ալեքսանդր Առաջինը նոտա է ներկայացրել Ֆրանսիայի կայսր Նապոլեոնին՝ պահանջելով ազատել շվեդական Պոմերանին։
1828-բացվել է Լոնդոնի կենդանաբանական այգին։
1922-ՌՍՖՍՀ-ի կազմում առաջացել է Յակուտական Ինքնավար ԽՍՀ-ն։
1927-ծնվել է թատրոնի և կինոյի արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Մորգունովը։
1933-ծնվել է ռուս մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Լեոնիդ Ռոշալը։
1960-Ֆրանսիայի կողմից կառավարվող Տոգոլենդի մի մասը դարձել է անկախ պետություն Տոգո։
1961-Սիերրա-Լեոնան ստացել է անկախություն Մեծ Բրիտանիայից։
1963-Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն առաջին անգամ ժամանել է ԽՍՀՄ։
1965-ԱՄՆ-ում արտոնագիր է տրվել առաջին միանգամյա օգտագործման տակդիրի՝ «Պամպերսի» համար։
1978-սկսվել է ապրիլ յան հեղափոխությունը Աֆղանստանում, որը հանդիսացել է քաղաքացիական պատերազմի սկիզբ։
1992-Հարավսլավիայի տրոհումից հետո Սերբիան և Չեռնոգորիան ստեղծել են նոր՝ Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը Բելգրադ մայրաքաղաքով։
2007-վախճանվել է վիոլոնչելիստ, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մստիսլավ Ռոստրոպովիչը։
2012-Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի կենտրոնում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































