ՌԴ օդուժը Դեյր էզ Զորում ոչնչացրել է ԻՊ-ի հրամանատարական կետը և զորանոցը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի ռազմատիեզերական ուժերը Դեյր էզ Զոր նահանգում ոչնչացրել են «Իսլամական պետության» գրոհայիններին պատկանող հրամանատարական կետը, ինչպես նաև հարվածներ են հասցրել դաշտային հրետանու և վառելիքաքսուկային նյութերով պահեստի վրա. փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հայտարարությունը:
«Դեյր էզ Զոր նահանգում գտնվող Մրեյա բնակավայրի մերձակայքում հարված է հասցվել ԻՊ ահաբեկչական խմբավորման դաշտային ճամբարին: Ուղղակի հարվածների արդյունքում ոչնչացվել է գրոհայինների հրամանատարական կետը և զորանոցը»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս զինվորականներն ավելի քան 40 տոննա մարդասիրական օգնություն են նետել Սիրիայում զինյալների կողմից վերահսկվող շրջաններում:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



