Ереван, 28.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Այսօր դուք հիանալի լեզու եք գտնում մարդկանց հետ, անգամ նրանց` ում հետ նախկինում դա չէր հաջողվում: Հիանալի հասկանալով նրանց, ում հետ գործ եք ունենում, դուք օգնում եք նրանց հասնել իրենց նպատակներին, նաև` ձեր մասին չմոռանալով: Օրը բարենպաստ է հեռվից եկած մարդկանց հետ շփումների համար: Նշանի բիզնեսմեն ներկայացուցիչները շանս կունենան միջազգային շուկա դուրս գալ: Հնարավոր են զգալի դրամական մուտքեր:

Օրը բարենպաստ է անձնական կյանքում դրական փոփոխությունների առումով: Էմոցիոնալ ֆոնը կայուն է, դրանից էլ` տրամադրությունը բարձր:

Ցուլ. Գործեք այնպես, ինչպես հարկն եք համարում, անգամ եթե սկզբում դա անընդունելի լինի շրջապատի կողմից: Դուք մտածում եք ոչ ստանդարտ, հաճախ գալիս եք պարադոքսալ մտահանգումների: Ստեղծագործական ներուժը շատ բարձր է, այդ իսկ պատճառով էլ լավ գաղափարների պակասից չեք դժգոհում: Հնարավոր է հաջողություն գիտական ուսումնասիրություններում և դասավանդողական գործունեության մեջ:

Երեկոյան անսպասելի լուրեր կստանաք արտերկրում ապրող տարեց ազգականներից: Անձնական հարաբերություններում իշխում է իակատար ներդաշնակությունը:

Երկվորյակներ. Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, հերիք է մի չնչին բան, որպեսզի ձեր տրամադրությունը վերջնական և անվերադարձ փչանա: Ստիպված եք լինելու գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր այդքան էլ հաճելի չեն շփման մեջ, և ձեզ չի հաջողվում թաքցնել նրանց հանդեպ ձեր իրական վերաբերմունքը: Ձեզ անհրաժեշտ իրերը մշտապես կորում են, և դա ձեզ սարսափելի նյարդայնացնում է:

Ցանկալի չէ այսօր որոշումներ կայացնել, հատկապես` անձնական կյանքին վերաբերող, քանի որ մեծ է սխալվելու հավանականությունը: Հնարավոր են չպլանավորած այցեր, և չի բացառված, որ հյուրերը հոգնեցնեն իրենց ներկայությամբ:

Խեցգետին. Այսօր անգամ եթե դժվարություններ ծագեն էլ, ապա դուք չեք կորցնում ձեր ինքնավստահությունը, համոզված եք, որ ձեռնարկած գործերն անպայման հաջողություն կունենան, այդ մտայնությամբ էլ կառուցում եք ձեր գործնական հարաբերությունները այն մարդկանց հետ, ովքեր կարող օգնել ձեզ` ձեր գաղափարների իրականացման հարցում:

Բարենպաստ օր է անշարժ գույքի ձեռք բերման և այլ խոշոր գնումների վերաբերյալ հարցեր քննարկելու համար: Հաջող կանցնի աշխարհիկ միջոցառումներին այցելելը, դրանցում դուք ուշադրության կենտրոնում կգտնվեք, ինչը ձեզ շատ դուր կգա:

Առյուծ. Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի, չի բացառված, որ ձեր գործերին միջամտեն մարդիկ, ումից դուք կնախընտրեիք հեռու մնալ: Տրամադրությունը հաճախ է փոփոխվում, հպանցիկ ցանկությունների ազդեցության տակ դուք հաճախ եք ձեզ կտրուկ արարքներ թույլ տալիս:  Կարող են տարաձայնություններ ծագել ազդեցիկ մարդկանց հետ, վտանգ կա զրկվել նրանց հովանավորությունից:

Շատ ավելի հաջող է դասավորվում օրվա երկրորդ կեսը, այդ ժամանակահատվածում դրական միտումները գերազանցում են բացասականին, բազմաթիվ խնդիրներ լուծվում են, տարաձայնությունները արագ հարթվում:

Կույս. Այսօր պետք է զգույշ լինեք փողի հարցում` դուք հակված եք այն ծախսել բոլորովին ոչ այնպիսի բաների վրա, որոնք ձեզ անհրաժեշտ են: Դրա հետ մեկտեղ էլ, ձեզ այսօր շատ հեշտ է ներքաշել ամեն տեսակի կասկածելի ձեռնարկումների մեջ` դուք չափազանց դյուրահավատ եք, չեք ստուգում ստացված տեղեկությունները, հաճախ եք ընկնում սակավածանոթ մարդկանց ազդեցության տակ: Դրանով հանդերձ, սեփական նախազգացմանը դուք չեք վստահում, և շատ իզուր` նրա հուշումները ճիշտ են և խիստ ժամանակին:

Բարենպաստ օր է ընկերների հետ հանդիպելու, զվարճությունների համար: Հաջող կլինեն փոքր գնումները:

Կշեռք. Հեշտ չէ կենտրոնանալ աշխատանքի վրա, հատկապես` օրվա առաջին կեսին: Բարեբախտաբար, ձեզանից անհապաղ աշխատանքային սխրանքներ չեն պահանջվում` պլանավորած գործերը կարելի է հետաձգել, իսկ առայժմ կարելի է հաճելի անցկացնել ժամանակը, շփվել համակրելի մարդկանց հետ: Գործնական բանակցությունները ավելի լավ է հետաձգել օրվա երկրորդ կեսի վրա` այդ ժամանակահատվածում ձեզ ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու տնել անհրաժեշտ մարդկանց հետ:

Օրվա երկրորդ կեսը էմոցիոնալ առումով անկայուն ժամանակահատվածն է, սակայն ընդհանուր առմամբ` բարենպաստ է: Որքան ավելի շուտ ձեր մեջ վերացնեք տագնապն ու անհանգստությունը, այնքան ավելի արագ կլուծեք անձնական խնդիները:

Կարիճ. Օրը բարդ է, բայց ոչ` անհույս: Դուք հետաքրքրվում եք ուրիշների գործերով և ճիշտ եք անում, քանի որ շրջապատը ձեր օգնության և աջակցության կարիքն ունի: Հավատացեք ձեր ուժերին` այսօր դուք ի զորու եք անել այն ամենն, ինչը բոլորովին վերջերս անհնար էր թվում: Այսօր նպատակահարմար է օրիգինալ իրեր, անսովոր զարդեղեն և ինտերիերի ապրանքներ գնել:

Մտերիմ մարդիկ ուրախացնում են ուշադրության նշաններով և անսպասելի նվերներով: Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, զվարճալի միջոցառումներ, իմպրովիզացված տոներ: Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա խուսափեք շտապողականությունից:

Աղեղնավոր. Օրը չափազանց հաջող է գործնական առումով: Ձեր նախաձեռնողական նախազգացումը սովորականից ավելի սուր է, դուք այնպիսի որոշումներ եք կայացնում, որոնք որպես օրենք` ճիշտ ու ժամանակին են: Շրջապատին դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, սակայն ցավոք, ոչ բոլորն են հետևում դրանց:

Հիանալի օր է ոչ պաշտոնական շփումների, անձնական հանդիպումներիի համար: Դուք գերազանց ժամանակ եք անցկացնում ձեզ համար համակրելի մարդկանց շրջապատում: Մի շտապեք բացել ձեր գաղտնիքները` խորհրդավորությունը ձեզ լրացուցիչ հմայք է հաղորդում:

Այծեղջյուր. Այսօր ճիշտ կլինի կարևոր որոշումներ ընդունել` անգամ բարդ որոշումներում  և ունենալով համեստ տեղեկություններ, դուք չեք սխալվի: Կհաջողվի գտնել համախոհներ, անգամ այնպիսի մարդկանց մեջ, ովքեր մինչ բոլորովին վերջերս սատարում էին ձեր անբարյացկամներին: Մտերիմների հետ լիովին անկեղծ եք` դա միշտ չէ, որ նրանց դուր է գալիս, սակայն դրա հետ մեկտեղ` թույլ է տալիս խուսափել չհասկացվածությունից:

Օրը լիովին հարմար է հանգստի, զվարճությունների, գեղեցկության սրահներ և սպա-կենտրոններ այցելելու համար: Կարելի է նորաձև իրեր, անսովոր աքսեսուարներ գնել:

Ջրհոս. Օրը բավական բարդ է, խնդիրները կարող են ծագել այնտեղ, որտեղ դուք դրանց բոլորովին չէիք սպասում: Դուք չեք կարողանում լրջորեն  տրամադրվել, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ սխալների: Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ ընդունելը, այնպիսի բանակցություններ վարելը, որոնց արդյունքից կարող է կախված լինել ձեր պրոֆեսիոնալ կարիերան: Հնարավոր են լուրջ տարաձայնությոններ ղեկավարության, ներդրողների, ազդեցիկ մարդկանց հետ:

Քիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները: Անգամ եթե ստեղծված իրավիճակը ձեզ այնքան էլ դուք չի գալիս, այսօր չարժե ձեռնարկել ինչ-որ որոշիչ քայլեր:

Ձկներ. Ընդհանուր առմամբ, օրը վատը չէ, միայն մի բանն է վատ` ձեր տրամադրությունը շատ փոփոխական է: Պրոֆեսիոնալ պարտականությունների կատարումը ձեզ ձանձրույթ է պատճառում, սակայն դուք բավականաչափ բարեխիղճ եք, այդ իսկ պատճառով էլ թույլ չեք տալիս սխալներ: Գործնական հարաբերությունները դժվար թե հնարավոր լինի ինչ-որ ոչ պաշտոնական հունով ուղղորդել, սակայն դա ձեզ չի մտահոգում:

Հնարավոր են ֆինանսկան կորուստներ, անհաջող գնումներ: Օրը հարմար է փոքր ուղևորությունների, իմացաբանական էքսկուրսիաների համար: Մի շտապեք նոր ծանոթություններ հաստատել, ավելի լավ է մտերիմների հետ հարաբերություններում ջերմություն ներարկելը:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха Грузии