Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան
БЛОГԵրեկ ողջ օրը Տավուշի վտանգված հատվածում տեղի չորս գյուղերի ժողովուրդը, որի տարածքները հանձնվում են թշնամուն, ընդվզում և բողոքի տարբեր գործողություններ էր իրականացնում իրենց տարածքները աճուրդի հանած հանցագործ վարչախմբի գործողությունների դեմ, նրանց էին միացել նաև Հայաստանի այլ վայրերից եկած տարբեր խմբեր:
Մենք «Հայաքվե»-ի խմբով օրվա երկրորդ կեսին հասանք սահմանագիծ, մեր աջակցությունը հայտնելու տեղի մարդկանց, և համատեղ պլանավորելու հետագա պայքարը: Վարչախումբը հսկայական ոստիկանական ուժեր է նետել այնտեղ՝ ահաբեկելու և ճնշելու մարդկանց, ուստի մեր յուրաքանչյուրիս հետագա աջակցությունը նրանց, կլինի դա Տավուշում, Երևանում, Գյումրիում, Վանաձորում թե այլուր, շատ կարևոր է այսօր, եթե չենք ցանկանում, որ վաղը նույնը կրկնվի յուրաքանչյուրիս հետ:
Հետագա գործողությունների մասին՝ փոքր ինչ ուշ, մինչ այդ կիսվում եմ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց մեր կարճ խոսքով:
1
Потеря памяти или преднамеренность? «Паст»
2
За два месяца девять лет восполнится? «Паст»
3
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
4
Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



