Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հայաստան՝ Ոստիկանության աշխատողի օր, Բուլղարիա՝ Առաջին սահմանադրության օր, Դանիա՝ Մարգարետ թագուհու ծննդյան օր, ԱՄՆ-ի Մեն և Մասաչուսեթս նահանգներ՝ Հայրենասերի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1844 – ծնվել է ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը, որը զբաղվել է Հայկական հարցով և օժանդակել է դրա միջազգայնացմանը։

1947-ծնվել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության հիմնադիր ղեկավար, իրավագիտության դոկտոր, գեներալ-լեյտենանտ Անատոլի Ավագյանը:

1949-ծնվել է առողջապահության կազմակերպիչ, Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի հիմնադիր նախագահ, բժշկագիտության թեկնածու Վալերի Ավագյանը:

1958-վախճանվել է երգահան Վաղարշակ Սրվանձտյանը։

1958- ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը։

1990- ԱՄՆ-ում «բժիշկ մահ» Ջեք Գևորգյանը կատարել է իր առաջին էֆթանազիան։

1994 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակը անընդհատ և համառ հարձակումների շնորհիվ գրավել է Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայր։ Ադրբեջանական բանակի կորուստները կազմել են 2000 զինվոր (600 սպանված), հայկական բանակին են անցել ադրբեջանական բանակի 28 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ 8 տանկ, 5 հետևակի մարտական մեքենա և 15 զրահամեքենա։

1993-վախճանվել է հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը:

2001- ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը։

2003-Սահմանադրական դատարանը որոշ վերապահումներով մերժել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումը՝ 2003 թվականի մարտի 5-ին անցկացված նախագահի ընտրությունները անվավեր ճանաչելու մասին:

2004- Մատենադարանի մոտ տեղի է ունեցել հայաստանյան ընդդիմության հերթական հանրահավաքը՝ առաջինը ապրիլի 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ցուցարարներին ցրելուց հետո:

2006-հայազգի փաստաբաններ Մարկ Գերագոսը, Բրայան Կաբատեկը և Վարդգես Եղիայանը հայց են ներկայացրել ընդդեմ «Դոյչե բանկ» և «Դրեզդներ բանկ» գերմանական դրամատների՝ պահանջելով վերադարձնել Ցեղասպանության զոհ դարձած հայերին պատկանող գումարները:

2008- Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

2012- Մաշտոցի պուրակում կրպակները ապամոնտաժելու դեմ պայքարող ակտիվիստներին, որոնց շարքերում նաև կանայք են եղել, ոստիկանները, հրելով, ձեռքերն ոլորելով, գետնին ընկած քարշ տալով, դուրս են բերել կրպակներից:

2012-վախճանվել է քանդակների վարպետ Էդուարդ Տեր –Ղազարյանը:

2016-Ազգային ժողովում 4+4+4 ձևաչափով բանակցություններն ավարտվել են առանց փոխհամաձայնության: Թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղհասարակությունը հայտարարել են, որ «Ընտրական օրենսգրքի» շուրջ կոնսենսուս չի կայացել:

2018-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոց դուրս եկած մի քանի ուսանողներ փակել են մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքի հարակից ճանապարհներն ու խաչմերուկները: Առավոտից Շիրակի մարզպետարանի շենքն է հայտնվել շրջափակման մեջ: Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայացել է Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարող ցուցարարների հանրահավաք։

ԱՇԽԱՐՀ

1705-Անգլիայի թագուհի Աննան ասպետ է ձեռնադրել գիտնական Իսահակ Նյուտոնին։

1797-թագադրվել է ռուսական ցար Պավել 1-ինը։

1828-վախճանվել է իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյան։

1862-ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսցիները գրավել են Նոր Օռլեանը։

1871-Բեռլինը դարձել է Գերմանիայի մայրաքաղաք։

1889-ծնվել է անգլիացի և ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Չարլի Չապլինը։

1906-ավարտվել է ստորջրյա մալուխի կառուցումը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև։

1917-Ֆինլանդիայից Պետերբուրգի կայարան է ժամանել վտարանդի Վլադիմիր Լենինը։

1934-ԽՍՀՄ-ի Կենտրոնական գործադիր կոմիտեն հատուկ որոշումով սահմանել է «Խորհրդային Միության հերոս» պատվավոր կոչումը։

1940-ծնվել է Դանիայի թագուհի Մարգարետ 2-րդը։

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային Լ-3 ռազմանավի կողմից խորտակվել է գերմանական Գոյա տրանսպորտային նավը։ Արդյունքում ավելի քան 6 000 մարդ է զոհվել։

1992-գահընկեց է արվել Աֆղանստանի նախագահ Մուհամմեդ Նաջիբուլլան։

2007- ԱՄՆ-ի Վիրջինյան պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողական ավանում չորրորդ կուրսի ուսանող, կորեական ծագմամբ 23 –ամյա Չո Սին Խին կրակ է բացել մարդաշատ վայրում, որի արդյունում 32 անձ զոհվել է, իսկ 40-ը ստացել է հրազենային վիրավորում։

2014-Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ծովափին խորտակվել է Սևոլ լաստանավը, որի արդյունքում 304 մարդ է զոհվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»