Էրդողանը մեղադրանք է ներկայացրել իրեն մեղադրած ընդդիմադիր գործչի դեմ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջե Թայիփ Էրդողանը դատական գործ է հարուցել ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Գյորսել Թեքինի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընի կողմից դատարանին ներկայացրած մեղադրական դիմումի մեջ նշվում է, որ Թեքինը 2016 թվականի հունվարի 15-ին մեղադրել է նախագահին «արդարադատության համակարգի վրա ազդելու, մաֆիայի առաջնորդի միջոցով ակադեմիկոսներին սպառնալու» մեջ: Փաստաբանի համոզմամբ` նման մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, ուստի զրպարտության համար Թեքինը պետք է մեղավոր ճանաչվի Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



