Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մեկ կտորից կարված հագուստ, որը դարձավ շատերի զգեստապահարանի անփոխարինելի մասը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր աշխարհի պոդիումները, ինչպես նաև տարբեր խանութների ցուցափեղկերը լցված են նորաձև և գեղեցիկ հագուստի լայն տեսականիով: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ գրավիչ հագուստը նշանակում է հարմարավետություն ու հանգստություն: Հագուստի արդյունաբերության զարգացման հետ մեկտեղ դիզայներները գտնում էին ավելի ու ավելի նոր լուծումներ, որոնք կարող են գրավել իրենց հաճախորդների սրտերը: Այսպիսով, որոնումների ու փորձերի արդյունքում էլ աշխարհում հայտնվել է հագուստի այնպիսի տեսակ, ինչպիսին կոմբինեզոնն է։ Ընդհանրապես, ընդունված է համարել, որ կոմբինեզոն հագուստի անալոգները ծագել են դեռ միջնադարում: Այդ հին ժամանակներում նման զգեստները տարածված էին կատակասերների, աճպարարների և ալքիմիկոսների շրջանում, քանի որ նման հագուստն օգնում էր պաշտպանել մարմինը վտանգավոր հնարքների, կամ փորձերի կատարման ժամանակ։ Բացի դա, ալքիմիկոսները կրում էին մեկ կտորից կարված հագուստներ, քանի որ կարծում էին, որ դրանք նպաստում են կախարդական էներգիայի ավելի լավ կուտակմանը, որն էլ իրենց կուղեկցի քիմիական փորձերի ժամանակ:

Կոմբինեզոն կրելը մարդիկ սկսել են դեռ 13-րդ դարից։ Այդ օրերին արիստոկրատական շրջանակի մարդիկ ևս իրենց երեխաների համար պատվիրում էին այդ տեսակի հագուստ։ Սովորաբար, նման հագուստը կարվում էր գեղեցիկ ատլասե կամ մետաքսե գործվածքից: Բնականաբար, սովորական գյուղացիները չէին կարող իրենց թույլ տալ նման թանկարժեք հագուստ կրել։ Կոմբինեզոնի զարգացման հաջորդ հանգրվանը համարվում է 19-րդ դարի կեսերը, երբ ոսկու տենդ է բռնկվել ամբողջ Ամերիկայում: Արժեքավոր մետաղ փնտրողների համար հայտնի արդյունաբերական գործիչ Լևի Շտրաուսը հորինել է անմաշ և հարմարավետ հագուստ: Նրա ստեղծած կոմբինեզոնն օգտագործվում էր բացառապես որպես աշխատանքային հագուստ, որը ափսոս չէր վնասել կամ կեղտոտել ծանր աշխատանքի ընթացքում: Նույն դարի 70-ական թվականներին Լևի Ստրաուսը կազմակերպել է այդ հագուստի զանգվածային արտադրությունը իր ձեռնարկությունում։ Նյութը ջինսե էր, որը կոմբինեզոնը դարձնում էր ոչ միայն գործնական, այլ նաև հարմարավետ կրելու համար։

Որոշ ժամանակ անց գրեթե բոլոր ֆերմերներն են սկսել ձեռք բերել այդ հուսալի և հարմարավետ նոր հագուստը: Շնորհիվ անթիվ գրպանների, լայն կտրվածքի, բազմիցս լվանալու հնարավորության, այդ հագուստը գնալով ավելի մեծ տարածում է գտել ամերիկացիների շրջանում։ Ժամանակը, երբ կանայք նույնպես սկսել են հագնել կոմբինեզոններ, եղել է մարդկության պատմության տխուր շրջանը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ տղամարդիկ գնում էին ռազմաճակատ, թույլ սեռի ներկայացուցիչներն էին կոմբինեզոնով կանգնած հաստոցների մոտ: Մեծ պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում, որոնք ցնցեցին ամբողջ աշխարհը, կոմբինեզոնը դարձավ օդաչուների համար հաճախակի օգտագործվող հագուստ: Իսկ 20-րդ դարի քառասունականների գալուստով կոմբինեզոնը վերջնականապես հաստատվեց որպես համազգեստ պատերազմների ժամանակ: Ռազմական գործողությունները ևս մեկ անգամ ապացուցեցին դրանց հարմարավետությունն առօրյա կյանքում։ Առաջընթացը հետո էլ կանգ չառավ, աշխարհը սկսեց մասնակցել սպառազինությունների մրցավազքին, և դրան մասնակցեցին նաև կոմբինեզոնները։

Այժմ դրանք պատրաստվում էին նոր նյութից՝ լատեքսից, քանի որ հիմնականում օգտագործվում էին որպես պաշտպանիչ կոստյումներ քիմիական գործարաններում։ Կոմբինեզոնների իսկական նորաձևության պայթյունը տեղի է ունեցել անցյալ դարի 6070-ական թվականներին, երբ նորաձևության տները սկսեցին պոդիումներին իրենց մոդելներին ցուցադրել կոմբինեզոններով: Հայտնի դիզայներները՝ Պիեռ Կարդենը, Իվ Սեն Լորանը, եղբայրներ Ժերար և Պատրիկ Պարյանտները, ավելի ու ավելի շատ նոր այնպիսի համադրություններ էին առաջարկում, որ դրանք ցանկանում էին կրել և՛ տղամարդիկ, և՛ կանայք ամբողջ աշխարհում: Մերօրյա աշխարհը պետք է հատուկ շնորհակալություն հայտնի Ջերարդ և Պատրիկ Պարյանտ եղբայրներին, որոնք ստեղծեցին Naf Naf-ի նման բրենդ՝ հեղափոխելով աշխարհը: Հենց այդ ապրանքանիշի մոդելներն էլ նշանավորեցին կոմբինեզոնների նոր դարաշրջանի սկիզբը, երբ մեկ կտորից կարված կոստյումը դարձավ շատերի զգեստապահարանի անփոխարինելի իրը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения