Երևանում ծառահատումների քանակը աղետալի չափերի է հասել․ իսկ մայրաքաղաքն առանց լեգենդար փոսերի անպատկերացնելի է․ Շաքե Իսայան
БЛОГՇաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երևանում ծառահատումների քանակը աղետալի չափերի է հասել, դե իսկ մայրաքաղաքն արդեն առանց լեգենդար փոսերի անպատկերացնելի է
Գիտեք ի՞նչն է զարմանալի, որ տարեցտարի Երևանի քարտեզից հետևողականորեն և ամենայն մանրախնդրությամբ անհետանում են կանաչ գոտիները: Բացում ես Երևանի քաղաքապետարանի տարբեր տարիների, տարբեր իշխանությունների ներկայացուցիչների օրոք կազմված զեկույցները, կարդում ես, և մեղմ ասած ապշում։ Ամեն քաղաքապետ յուրաքանչյուր տարի միայն ավելացրել է քաղաքի կանաչ գոտին, բայց նայում ես քաղաքին՝ տարեցտարի ավելացել են միայն իրար քիթ մտած շենքերի ուրվագծերը:Այդ զեկույցներն էլ այսօրվա «աննախադեպ տնտեսական աճ»-ի պես են, իրական հողի վրա անտեսանելի են
Այս օրերի քննարկման թոփ թեման է՝ թեղինե՞ր, թե՞ հուդայածառեր, ի վերջո ժամանակավո՞ր, թե՞ վերջնական կասեցում։
Հետաքրքիր է, որ քննարկման նյութը զուտ էսթետիկան է, հուդայածառերը վարդագույն են, ասել է թե՝ կսազեն մեր վարդագույն մայրաքաղաքին, չգիտես էլ հիշեցնե՞ս, որ վարդագույն քաղաք երգելիս բնավ հուդայածառերն ու սակուռաները չեն գովերգում:
Ուր էր թե փոսալցումներն էլ ծառահատումների օպերատիվությամբ ու ինտենսիվությամբ արվեին, փոխարենը ոնց որ թե այ փոսերը պիլոտային տրամաբանությամբ են արվում՝ մի օր մի փողոցինը, մի 2 օր հետո՝ զուգահեռ փողոցինը, ու այսպես մինչև հաջորդ ձմեռ, հաջորդ փոսեր...
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



